ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2010 թվականի N 656-Ա
Հ. ԾՈՒՂՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Դ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Հ. Ծուղունյանին և նույն վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դ. Ստեփանյանին 2010 թվականի օգոստոսի 22-26-ը գործուղել ԱՄՆ՝ Վաշինգտոնում կայանալիք այրվող թերթաքարերից ստացվող գազի օգտագործման հարցերին նվիրված համաժողովին մասնակցելու, ինչպես նաև Փենսիլվանիայում կայանալիք համաժողովի շրջանակներում այրվող թերթաքարերից ստացվող գազի նախագծի տարածք այցելելու համար:
2. Հ. Ծուղունյանի և Դ. Ստեփանյանի՝ ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Հ. Ծուղունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ԱՄՆ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|