Գլխավոր տեղեկություն
Համար
N 887-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.28/34(768) Հոդ.866
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2010 թվականի N 887-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Գրականության հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը» և «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրերով 2010 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 262-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 20-րդ կետում «Կերպարվեստ», «Հայաստանի նկարիչների միավորում» ՀԿ» բառերը փոխարինել «Հայուհի», «Դուալ» ՍՊԸ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 46.1-ին կետով.

 

«

46.1.

«Երկունք»

«Թռիչք» կրթամշակութային» ՀԿ

500.0

».

 

3) ուժը կորցրած ճանաչել 47-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 20
Երևան