Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2010 թվականի N 297-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար 53 տերմինալի ձեռքբերման տեխնիկական բնութագրերը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տերմինալների, ինչպես նաև մաքսային ծառայությունում գործող TWM էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման և մաքսային ձևակերպման գործընթացում էլեկտրոնային վճարման մոդուլի ներդրման հետ կապված սարքավորումների ու տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կազմակերպել մրցույթներ, իսկ գնման մասին պայմանագրերի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան