ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2010 թվականի N 820-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ` ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ և 23-րդ հոդվածի 8-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության օգտին կատարված` նվիրաբերությունների միջոցների օգտագործման և տվյալ տարվա պետական բյուջեում հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բացի այլ աղբյուրներից ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 469 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հուլիսի 6
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի N 820-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ` ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (այսուհետ` դիվանագիտական ծառայության մարմիններ)` գործունեության համար Հայաստանի Հանրապետության օգտին կատարված` նվիրաբերությունների միջոցների (այսուհետ` նվիրաբերություններ) օգտագործման և տվյալ տարվա պետական բյուջեում հաշվառման հարցերը:
2. Սույն կարգի իմաստով նվիրաբերություններից ֆինանսավորում է համարվում ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ` նվիրաբերող) դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության համար կատարված նվիրաբերությունը (գույք կամ դրամական միջոցներ), այդ թվում` նվիրաբերողի կողմից իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած պարտավորությունից ազատումը (դիվանագիտական ծառայության մարմիններին մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների, դիվանագիտական ծառայության մարմինների վարձակալած շենքերի կամ շինությունների վարձավճարի համար համապատասխանաբար մատակարարներին, ծառայություններ մատուցողներին, աշխատանքներ կատարողներին կամ վարձատուներին կատարված վճարումները), ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար փաստացի ծախսերի փոխհատուցումը:
3. Նվիրաբերության առաջարկություն ստանալիս դիվանագիտական ծառայության մարմինները համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Անհետաձգելի դեպքերում դիմումը կարող է լինել նաև բանավոր` հետագայում գրավոր հաստատելու պայմանով:
Դիմումի մեջ նշվում են նվիրաբերողի անունը, ազգանունը կամ անվանումը, գույքի տեսքով նվիրաբերության դեպքում` գույքի նկարագրությունը (քանակ, որակական և տեխնիկական հատկանիշներ, արժեք), նվիրաբերողի կողմից իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած պարտավորությունից ազատման դեպքում` փոխհատուցվող կամ զիջվող պարտավորության նկարագրությունը և արժեքը, դրամական միջոցների դեպքում` գումարի չափը, նվիրաբերության օգտագործման նպատակը և (կամ) պայմանները:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումին պատասխանում է 10-օրյա ժամկետում` հայտնելով իր դիրքորոշումը նվիրաբերությունն ստանալը թույլատրելու կամ այն մերժելու վերաբերյալ:
5. Դիվանագիտական ծառայության մարմինների կողմից ստացված դրամական միջոցները ենթակա են մուտքագրման և հաշվառման այդ մարմինների` օտարերկրյա պետություններում համապատասխան բանկային հաշիվներում և (կամ) դրամարկղում:
6. Ստացված դրամական միջոցների հաշվին իրականացվելիք ծախսերը դիվանագիտական ծառայության մարմիններն առնվազն 20 օր առաջ համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ` վերջինիս հաստատմանը ներկայացնելով ծախսերի նախահաշիվ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի սահմանած ձևով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 20-օրյա ժամկետում ուսումնասիրում է ծախսերի նախահաշիվը, համաձայնության դեպքում հաստատում է այն, իսկ չհամաձայնվելու դեպքում` ներկայացնում առաջարկներ ծախսային ուղղությունների տարբերակների կամ ծախսերի կատարումը հետաձգելու վերաբերյալ: Անհետաձգելի դեպքերում ծախսերի նախահաշիվը ներկայացվում և քննարկվում է ավելի սեղմ ժամկետներում, քան սույն կետում նշվածները:
7. Դրամական միջոցների օգտագործումը կարող է կատարվել բոլոր ծախսային հոդվածներով` բացառությամբ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների դրամական բավարարման և նրանց ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարների համար:
8. Նվիրված գույքը սահմանված կարգով արտացոլվում է համապատասխան դիվանագիտական ծառայության մարմնի հաշվեկշռում ու գույքագրման ակտում:
9. Դիվանագիտական ծառայության մարմիններն իրականացնում են նվիրաբերության կարգով ստացված դրամական միջոցների, գույքի և խնայված գումարների հաշվառում և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում հաշվետվություն` համաձայն ձևի:
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն կարգի 9-րդ կետում նշված հաշվետվությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում դիվանագիտական ծառայության մարմինների հաշիվներում նվիրաբերությունների միջոցների ստացման և դրանց հաշվին ֆինանսավորված ծախսերի վերաբերյալ ամփոփ եռամսյակային հաշվետվություն (համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևերով) և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն այդ հաշվետվության ցուցանիշները տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների և տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծրագրի գծով ծախսերի ծրագրային ցուցանիշների կազմում ներառելու վերաբերյալ:
11. Սույն կարգի 2-9-րդ կետերի պահանջների կատարման համար պատասխանատու է համապատասխան դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը:
12. Սույն կարգի 2-9-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
01.01 - |
20. . ..թ. ժամանակահատվածում |
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների հաշիվներում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության համար Հայաստանի Հանրապետության օգտին կատարված` նվիրաբերությունների միջոցների ստացման և դրանց հաշվին ֆինանսավորված ծախսերի վերաբերյալ
(ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի անվանումը)
(հազ. ԱՄՆ-ի դոլար կամ հազ. եվրո) |
Հոդված NN |
ՄՈՒՏՔԻ ԿԱՄ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ |
ՄՈՒՏՔԵՐԸ |
ՓԱՍՏԱՑԻ ԾԱԽՍԵՐԸ |
1 |
2 |
3 |
4 |
Նվիրաբերություններից ստացված միջոցների տարեսկզբի մնացորդը |
X | ||
1. |
Հաշվետու ժամանակաշրջանում ստացված նվիրաբերություններ (տող 1.1+ տող 1.2) |
0 |
X |
1.1. դիվանագիտական ծառայության մարմնի որոշակիացված կարիքների բավարարման համար |
X | ||
1.2. դիվանագիտական ծառայության մարմնի ընդհանուր գործունեությանն աջակցելու համար |
X | ||
2. |
Փաստացի ծախսերի հատուցման դիմաց հյուպատոսական գանձումներից |
0 |
X |
3. |
Այլ մուտքեր |
||
4. |
ԸՆԴԱՄԵՆԸ` ՄՈՒՏՔԵՐ (տող 1+ տող 2+ տող 3) |
0 |
|
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ | |||
5. |
Ըստ նախահաշվի հոդվածների (5.1-5.13 տողերի հանրագումարը) |
X |
0 |
5.1. - ծառայողական շենքի վարձակալում |
X |
||
5.2. - բնակարանների վարձակալում |
X |
||
5.3. - գրասենյակային և տնտեսական ծախսեր |
X |
||
5.4. - գործուղման ծախսեր |
X |
||
5.5. - տրանսպորտի պահպանման ծախսեր |
X |
||
5.6. - կապի ծախսեր |
X |
||
5.7. - ծառայողական շենքի ապահովագրում |
X |
||
5.8. - տրանսպորտի ապահովագրություն |
X |
||
5.9. - բժշկական ապահովագրություն |
X |
||
5.10. - ծառայողական շենքի կոմունալ ծախսեր |
X |
||
5.11. - փոստային ծախսեր |
X |
||
5.12. - թերթերի բաժանորդագրում |
X |
||
5.13. - ներկայացուցչական ծախսեր |
X |
||
6. |
Նախահաշվի հոդվածներով չնախատեսված ծախսերի (6.1-6.7 տողերի հանրագումարը) |
X |
0 |
6.1. - ծառայողական շենքի վերանորոգում |
X |
||
6.2. - տրանսպորտային միջոցների գնում |
X |
||
6.3. - գրասենյակային գույքի ձեռքբերում |
X |
||
6.4. - բնակարանային գույքի ձեռքբերում |
X |
||
6.5. - կապի միջոցների ձեռքբերում |
X |
||
6.6. - բանկային միջնորդավճարներ |
X |
||
6.7. - չնախատեսված այլ ծախսեր |
X |
||
7. |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (տող 5 + տող 6) |
X |
0 |
8. |
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՄՈՒՏՔԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋՈՒՄ |
0 |
X |
Կ. Տ. |
____________________
(հիմնարկի ղեկավար) |