ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2010 թվականի N 300-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագրի համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգող խորհրդի նախագահին` ստեղծել սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (համակարգող խորհրդի նախագահ) |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ (համակարգող խորհրդի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |