ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2010 թվականի N 438-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 18900.0 հազ. դրամ, որից (աճողական)` առաջին կիսամյակ` 14400.0 հազ. դրամ, ինն ամիս` 15900.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին և ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15 -ի N 438-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
|
|
|
(հազ. դրամ) | ||
Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանունները |
Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական) |
Բյուջետային ծախսերի տնտեսագի- տական դասակարգման հոդվածները | |||
առաջին կիսամսյակ |
ինն ամիս |
տարի | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը |
14,400.0 |
15,900.0 |
18,900.0 |
|
այդ թվում` |
|
|
|
|
ՀՀ մշակույթի նախարարություն |
11,700.0 |
13,200.0 |
16,200.0 |
|
այդ թվում` |
|
|
|
|
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ Համերգային երեկո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում |
5,000.0 |
5,000.0 |
5,000.0 |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպու- թյուններին |
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ Իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսի կազմակերպում |
2,200.0 |
2,200.0 |
2,200.0 |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպու- թյուններին |
«Նաիրի» հրատարակչություն» ՓԲԸ Խ. Դաշտենցի 100-ամյակի առթիվ «Ռանչպարների կանչը» վեպի վերահրատարակում |
2,500.0 |
2,500.0 |
2,500.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
«ՎՄՎ-ՊՐԻՆՏ» ՍՊԸ Ռ. Մելքոնյան «Հայոց ցեղասպանության թեման արդի թուրքական գրականության մեջ» գրքի հրատարակում |
1,500.0 |
1,500.0 |
1,500.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
«Երևանի պետական համալսարանի հրատարակչություն» ՍՊԸ Հեղինակային խումբ «Թուրքերը թուրքերի մասին» գրքի հրատարակում (3 հատոր` հայերեն, 1 ամփոփիչ հատոր` անգլերեն) |
500.0 |
2,000.0 |
5,000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
2,700.0 |
2,700.0 |
2,700.0 |
|
այդ թվում` |
|
|
|
|
ՀՀ ԳԱԱ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ «Վ. Տատրյան «Օսմանյան կայսրություն. խնդրահարույց ժառանգություն» գրքի տպագրություն (անգլերեն) |
300.0 |
300.0 |
300.0 |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպու- թյուններին |
ՀՀ ԳԱԱ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ «Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը հայկական հարցի մասին» հատոր Բ (1918-1923 թթ.) գրքի տպագրություն |
400.0 |
400.0 |
400.0 |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպու- թյուններին |
ՀՀ ԳԱԱ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպում |
300.0 |
300.0 |
300.0 |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպու- թյուններին |
«Զանգակ-97» ՍՊԸ «Ռ. Սաֆրաստյան «Ցեղասպանության ծրագիրը Օսմանյան կայսրությունում. ծագումնաբանություն» գրքի հրատարակում (անգլերեն) |
1,700.0 |
1,700.0 |
1,700.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |