ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2010 թվականի N 276-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի N 5/1 բանաձևով հաստատված Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի պաշտպանության նպատակով 2010 թվականի մայիսի 5-7-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Վ. Դեմիրճյանի, Ն. Բալայանի, Ս. Քրմոյանի, Ա. Ղուկասյանի, Ա. Ամիրզադյանի, Ա. Տիգրանյանի և Պ. Աղաբաբյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Կիրակոսյանի և Ձ. Աղաջանյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-7-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Կիրակոսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ձ. Աղաջանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ |
Վ. Դեմիրճյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ |
Ն. Բալայան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական |
Ս. Քրմոյան |
- ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական |
Ա. Ղուկասյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ |
Ա. Ամիրզադյան |
- ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ |
Ա. Տիգրանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական |
Պ. Աղաբաբյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |