ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2010 թվականի N 363-Ա
«ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Մարգարյան 6/2) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. ապրիլի 14 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|