040.0127.02.03.98
«Վավերացնում եմ»
Հայաստանիանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
2 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 1998 թվականի N 127
քաղ. Երևան
ԳՅՈՒՄՐԻԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ «ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում 1998/99 ուսումնական տարվանից կատարել դիմորդների ընդունելություն «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» մասնագիտության գծով` 1998 թվականին բարձրագույն ուսումնական հաստատությունների համար հատկացված ընդունելության թվի և Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:
2. (կետն ուժը կորցրել է 25.03.10 N 306-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոնների մասին» N 184 որոշման 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |