Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2010 թվականի N 217-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 43-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը սահմանելու մասին» N 43-Ա որոշման 5-րդ բաժնում կատարել հետևյալ լրացումները`
1) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին և 9.2-րդ կետերով.
«9.1. Դատական կարգադրիչների գլխավոր խմբի պաշտոնների լամբակները՝
1) արդարադատության գնդապետի լամբակների վրա ամրացվում է երեք ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 15 մմ տրամագծով, որոնցից երկուսը գտնվում են վերևի և ներքևի եզրագծերից 8 մմ հեռավորության, նարնջագույն, 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող երկու լուսաշերտերի վրա, իսկ երրորդը՝ լուսաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից 30 մմ դեպի խորհրդանիշը (N 16.1 ձև).
2) արդարադատության փոխգնդապետի լամբակների վրա ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 15 մմ տրամագծով, վերևի և ներքևի եզրագծերից 8 մմ հեռավորության, նարնջագույն, 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող երկու լուսաշերտերի վրա (N 16.2 ձև):
9.2. Արդարադատության մայորի լամբակների վրա ամրացվում է մեկ ոսկեզօծ ութանկյուն աստղ՝ 15 մմ տրամագծով, որը գտնվում է ներքևի և վերևի եզրագծերից 8 մմ հեռավորությամբ գտնվող երկու՝ նարնջագույն, 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող լուսաշերտերի մեջտեղում (N 16.3 ձև)».
2) բաժնի 10-րդ կետը «6 մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ արդարադատության մայորի՝» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|