ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 50-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունից գույք առանձնացնելու և մասնավորեցնելու մասին» N 229-Ա որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Այբ կրթական հանգույց» ծրագրով մինչև 2017 թվականի վերջը կատարել 3.1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով (դպրոցի, եկեղեցու, համայնքային կենտրոնի կառուցում) ներդրում»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Վեմ» բարեգործական հասարակական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև 2005 թվականի հուլիսի 6-ին կնքված N 758-ՈՒ պայմանագրում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|