ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2010 թվականի N 88-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին`
1) համակարգել ջրօգտագործման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեությունը և ներկայացնել առաջարկություններ բացթողումներն ու թերացումները շտկելու վերաբերյալ.
2) յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` հորատանցքերի կոնսերվացման, վերականգնման, նոր հորատման թույլտվության, երկարացման նպատակահարմարության հարցերը նախապես համաձայնեցնել միջգերատեսչական աշխատանքայի խմբի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված փետրվարի 15-ի N 88-Ա որոշման |
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Ա. Հարությունյան |
- ՀՀ բնապահպանության նախարար |
Գ. Ալավերդյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Ա. Անդրեասյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ս. Աֆյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Ղահրամանյան |
- ՀՀ Արմավիրի մարզպետ |
Վ. Հովակիմյան |
- ՀՀ Արարատի մարզպետ |
Յու. Ջավադյան |
- «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |