ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2010 թվականի N 19-Ա
Ա. ԿՌԻԼՈՎԻ, Կ. ԱԼԵՔՍԵԵՎՍԿՈՒ, Վ. ԶԱԽԱՐՈՎԻ ԵՎ Լ. ՕՍԻՊՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածների և տեղահանումների 20-ամյա տարելիցին նվիրված գիտական նստաշրջանին մասնակցելու նպատակով 2010 թվականի հունվարի 17-20-ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված` Ռուսաստանի Դաշնության գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտական աշխատողներ Ա. Կռիլովի և Վ. Զախարովի, ինչպես նաև ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Կ. Ալեքսեևսկու՝ ճանապարհածախսի և կեցության հետ կապված ծախսերը, իսկ «Արագած» և «Մեցենատ» ամսագրերի խմբագիր Լ. Օսիպյանինը՝ միայն ճանապարհածախսը, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |