Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու կապակցությամբ դրանում փոփոխություններ կատարելու մասին»
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 82-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործման նպատակով,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված՝ պայմանագրի 3-րդ հավելվածի 64-րդ կետով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման մեթոդաբանության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 21-րդ հավելված հանդիսացող՝ «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրության հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ կետով.
«1.4. Հայաստանի Հանրապետության տարածքում:
1.4.1. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում (այսուհետ՝ Հայաստանի ԷԷՀ) ՄՊՀ տարեկան կանխատեսվող ծավալները որոշվում են ՄՊՀ-ն կազմակերպելու համար լիազորված կազմակերպության կողմից (այսուհետ՝ Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատոր)՝ հայտի հիման վրա:
1.4.2. Առաջիկա օրացուցային տարվա համար հայտը ներկայացվում է նախորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ։ Հայտի մեջ նշվում է ՄՊՀ տարեկան ծավալը՝ ամիսների կտրվածքով և Հայաստանի Հանրապետության սահմանին էլեկտրական էներգիայի ընդունման և հանձնման կետերի նշումով։
1.4.3. Հայտն ուսումնասիրելիս Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորն առաջնորդվում է Հայաստանի ԷԷՀ առկա տեխնիկական հնարավորության մեծությամբ, որը որոշվում է սույն մեթոդաբանությանը համապատասխան։ Եթե ՄՊՀ հայտագրվող մեծությունը գերազանցում է Հայաստանի ԷԷՀ առկա տեխնիկական հնարավորության մեծությունն՝ ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով կամ տարվա որևէ ամսվա համար, ապա Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորը հիմնավորված մերժում է ուղարկում հայտ ներկայացրած կազմակերպությանը։
1.4.4. ՄՊՀ հայտագրված ծավալները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորի հետ, ձևակերպվում են որպես էլեկտրական էներգիայի հաղորդման պայմանագրի հավելված և հաշվի են առնվում էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների սակագները հաշվարկելու ժամանակ։
1.4.5. Ըստ Հայաստանի ԷԷՀ էլեկտրական էներգիայի և հզորության կանխատեսվող հաշվեկշիռների ձևավորումից հետո՝ մինչև պլանավորվող տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 15-ը, երկկողմ միջպետական պայմանագրերով էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալները սահմանվում և համաձայնեցվում են մեծածախ շուկայի սուբյեկտների հետ։
1.4.6. ՄՊՀ համար նախատեսվող էլեկտրական էներգիայի ծավալները կարող են ճշգրտվել ՄՊՀ կազմակերպման և իրականացման համար լիազորված սուբյեկտների առաջարկով՝ մինչև պլանավորվող մատակարարման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ը»։
2. 2–րդ բաժնում՝
ա) 2.2.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.2.2. Պլանավորումը (անդամ պետությունների միջև ՄՊՀ պլանավորված ծավալների իրագործելիության հաշվարկը) կատարվում է Ռուսաստանի ՄԷՀ-ի և Ղազախստանի ՄԷՀ-ի միջև, Ռուսաստանի ՄԷՀ-ի ու Բելառուսի միավորված էներգետիկական համակարգի (Բելառուսի ՄԷՀ) միջև, ինչպես նաև Ռուսաստանի ՄԷՀ-ի ու Հայաստանի ԷԷՀ-ի միջև (երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի միջոցով)՝ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հաշվարկային մոդելի օգտագործմամբ (այսուհետ՝ հաշվարկային մոդել)։».
բ) 2.2.3-րդ ենթակետը «Բելառուսի ՄԷՀ» բառերից հետո լրացնել «, Հայաստանի ԷԷՀ և այն երրորդ պետությունների համարժեք էներգահամակարգերի, որոնցով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը Ռուսաստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև,» բառերով.
գ) 2.2.6-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորի կողմից՝ այն երրորդ պետությունների էներգահամակարգերի համակարգային օպերատորների հետ համաձայնեցմամբ, որոնցով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը Ռուսաստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև» բառերով.
դ) 2.3.1-2.3.3-րդ, 2.4.1-ին, 2.4.3-րդ, 2.4.5-րդ, 2.5.1-ին, 2.6.1-2.6.3-րդ, 2.6.5-2.6.7-րդ ենթակետերը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» համապատասխան հոլովով բառերից հետո լրացնել «, Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատոր» համապատասխան հոլովով բառերով.
ե) 2.4.2-րդ ենթակետում՝
առաջին նախադասության մեջ «Ռուսաստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերը փոխարինել «ՄԱԷՑ-ի կառավարման կազմակերպություն» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորը ձևավորում և պլանավորման համակարգողին է ներկայացնում Հայաստանի ԷԷՀ՝ հաշվարկային մոդելում ներառված էլեկտրացանցային սարքավորումների վերանորոգումների ժամանակացույցերը։ Հայաստանի ԷԷՀ՝ հաշվարկային մոդելում ներառված էլեկտրացանցային սարքավորումների վերանորոգումների ժամանակացույցերը ենթակա չեն համաձայնեցման պլանավորման համակարգողի հետ ։».
զ) 2.4.4-րդ ենթակետում՝
«Պլանավորման արդյունք է հանդիսանում» բառերը փոխարինել «Պլանավորման արդյունքներ են հանդիսանում» բառերով.
«Բելառուսի ՄԷՀ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Ռուսաստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման կանխատեսվող ծավալը» բառերով.
է) 2.6.2-րդ ենթակետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԱԷՑ-ի կառավարման կազմակերպությունը պլանավորման համակարգողին է ներկայացնում Բելառուսի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի գործառույթներն իրականացնող կազմակերպության, Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի և Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորի հետ համաձայնեցված՝ Ռուսաստանի ՄԷՀ-ի, Բելառուսի ՄԷՀ-ի, Ղազախստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների ժամային ժամանակացույցերի հանրագումարային մեծությունները, անդամ պետությունների միջև բոլոր տեսակի, այդ թվում՝ ՄՊՀ պայմանագրերի համար։»:
3. 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.4-րդ կետով.
«3.4. Հայաստանի Հանրապետության տարածքում:
3.4.1. Հայաստանի Հանրապետության տարածքում ՄՊՀ կազմակերպումը Հայաստանի ԷԷՀ-ի և այն երրորդ պետությունների էներգահամակարգերի միջև էլեկտրական կապերի աշխատանքի ռեժիմները կազմակերպելու և կառավարելու մասով, որոնցով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը Հայաստանի ԷԷՀ-ի և Ռուսաստանի ՄԷՀ-ի միջև, վերապահվում է Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորին, որը կատարում է հետևյալ գործառույթները.
- Հայաստանի ԷԷՀ կարճաժամկետ պլանավորում և կարգավարական կառավարում.
- Հայաստանի ԷԷՀ օպերատիվ կառավարում.
- էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորում.
- Հայաստանի ԷԷՀ-ի և տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ զուգահեռ աշխատանքի ապահովում, ինչպես նաև լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված՝ բացառիկ չհանդիսացող այլ գործառույթների իրականացում.
- Հայաստանի ԷԷՀ-ի և երրորդ պետությունների էներգահամակարգերի միջև էլեկտրական կապերի աշխատանքի ռեժիմների կազմակերպման և կառավարման մասով երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի համակարգային օպերատորների հետ փոխգործակցություն:
3.4.2. Հայաստանի Հանրապետության տարածքում ՄՊՀ իրականացումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում իրականացնող լիազորված կազմակերպությանը (այսուհետ՝ Հայաստանի ցանցային օպերատոր)՝ Հայաստանի ԷԷՀ-ով էլեկտրական էներգիայի հաղորդման և երրորդ երկրներ էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցման ծառայությունների մատուցման գործառույթի կատարմամբ:
3.4.3. Հայաստանի Հանրապետության տարածքում ՄՊՀ հսկողությունն ու հաշվառումը վերապահվում են շուկայի օպերատորի ծառայություններ տրամադրող լիազորված կազմակերպությանը՝ հետևյալ գործառույթների կատարմամբ.
- Հայաստանի ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կազմակերպում.
- Հայաստանի ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների հաշվառում.
- Հայաստանի ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև կնքված պայմանագրերի և էլեկտրաէներգիայի ներմուծում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառում.
- Հայաստանի ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված պայմանագրերին համապատասխան գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության), ինչպես նաև էլեկտրական էներգիայի ներմուծում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառում.
- Հայաստանի ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների և ծառայություններ մատուցողների համար փաստաթղթերի նախապատրաստում և ներկայացում.
- լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված՝ բացառիկ չհանդիսացող այլ գործառույթների իրականացում։»:
4. 4-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4-րդ կետով.
«4.4. Հայաստանի Հանրապետության տարածքում:
4.4.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան՝ էլեկտրական էներգիան բարձրավոլտ էլեկտրական ցանցերով հաղորդելու ծառայությունների սակագինը, այդ թվում՝ անդամ պետությունների միջև ՄՊՀ-ն հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնի կողմից և հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ՝
Ս-ն՝ բարձրավոլտ էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման, այդ թվում՝ անդամ պետությունների միջև միջպետական հաղորդման սակագինն է (առանց ավելացված արժեքի հարկի) (դրամ/կՎտ. ժ).
ԱԵ-ն՝ բարձրավոլտ էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդում իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության ցանցային օպերատորի տարեկան անհրաժեշտ եկամուտն է, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան և ներառում է բարձրավոլտ էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների համար անհրաժեշտ ու հիմնավորված ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունները մատուցելիս բարձրավոլտ էլեկտրական ցանցեր պարունակող կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ շահույթը (դրամ).
Wգում՝ պայմանագրերով հայտագրված՝ բարձրավոլտ էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման տարեկան հանրագումարային ծավալն է (կՎտ. ժ), ինչպես Հայաստանի ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայի սպառողների, այդպես էլ արտահանման համար:
4.4.2. Բարձրավոլտ էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների մասով ավելացված արժեքի հարկը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։»։
5. 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4-րդ կետով.
«5.4. Հայաստանի Հանրապետության տարածքում:
Անդամ պետությունների միջև ՄՊՀ ծառայությունների սակագնի ձևավորման ժամանակ, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ծախսերը հաշվի չեն առնվում»:
6. 6-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. ՄՊՀ պայմանագրային ձևակերպմանը ներկայացվող պահանջները՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան
6.1. Բելառուսի Հանրապետության տարածքում:
Բելառուսի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի միջոցով անդամ պետությունների միջև ՄՊՀ-ն իրականացվում է ՄՊՀ համար նախատեսվող էլեկտրական էներգիայի և հզորության ծավալների համաձայնեցման պայմանով՝ սույն մեթոդաբանության 1-ին բաժնին ու 2-րդ բաժնի 2.4-2.6-րդ կետերին և Բելառուսի Հանրապետության լիազորված կազմակերպության հետ ՄՊՀ պայմանագրերին համապատասխան:
ՄՊՀ համար ծառայությունների արժեքը, ըստ յուրաքանչյուր պայմանագրի, որոշվում է հետևյալ բանաձևով.
.
6.2. Ղազախստանի Հանրապետության տարածքում:
Ղազախստանի Հանրապետության տարածքում անդամ պետությունների միջև ՄՊՀ-ն իրականացվում է Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատվող՝ օրինակելի ձևով կնքվող՝ էլեկտրական էներգիայի հաղորդման մասով ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա։ Ընդ որում՝ ՄՊՀ իրականացման պայմանագրերում կարող են հաշվի առնվել նման հաղորդման առանձնահատկությունները։
6.3. Ռուսաստանի Դաշնության տարածքում:
6.3.1. Ռուսաստանի ՄԷՀ-ի միջոցով անդամ պետությունների միջև ՄՊՀ-ն իրականացվում է հետևյալ պայմանագրերի առկայության դեպքում.
6.3.1.1. Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության լիազորված կազմակերպության հետ առևտրային գործակալի պայմանագրեր, որոնց նպատակն է ապահովել բնական մենաշնորհների տրամադրվող ծառայությունների և Ռուսաստանի ՄԷՀ-ի սահմանին (սահմաններին) մատակարարման տարբեր կետերում ՄՊՀ իրականացնելու համար հայտագրված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) հավասար ծավալների փոխկապակցված և միաժամանակյա մատակարարման հասանելիությունը։
Ռուսաստանի ՄԷՀ-ի միջոցով անդամ պետությունների միջև ՄՊՀ իրականացման արժեքը m ամսում նման պայմանագրերում որոշվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
-ն ՄԱԷՑ կառավարման կազմակերպության ծառայությունների արժեքն է, որը վճարվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համապատասխան.
-ն համակարգային օպերատորի ծառայությունների արժեքն է, որը վճարվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համապատասխան.
-ն էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ շուկայում Ռուսաստանի ՄԷՀ-ի միջոցով ՄՊՀ-ն ուղեկցող գործողությունների հետ կապված ծառայությունների արժեքն է m ամսում.
որտեղ՝
-ն էլեկտրական էներգիայի, հզորության և մեծածախ շուկայում շրջանառության համար թույլատրված այլ ապրանքների ու ծառայությունների մեծածախ առևտրի կազմակերպման ծառայությունների մասով առևտրային օպերատորի ծառայությունների արժեքն է m ամսում.
-ն պահանջների և պարտավորությունների հաշվարկման համալիր ծառայության արժեքն է, որը որոշվում է մեծածախ շուկայի առևտրային համակարգին միանալու մասին պայմանագրով՝ m ամսում.
-ն առևտրային գործակալի ծախսերն են, որոնք որոշվում են երկկողմ կարգով՝ առևտրային գործակալի կողմից կնքվող պայմանագրերում:
Հայաստանի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից) էլեկտրական էներգիա մատակարարելու նպատակով Ռուսաստանի Դաշնության տարածքով ՄՊՀ իրականացնելու դեպքում նշված մեծությունը ներառում է նաև Ռուսաստանի Դաշնության առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների հաշվետու փաստաթղթերով հաստատված, Ռուսաստանի Դաշնության էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ շուկայում առևտրային գործակալի կրած՝ նման դեպքերում ՄՊՀ փաստացի ծավալը որոշելու առանձնահատկությունների հետ կապված ծախսերի փոխհատուցումը:
6.3.1.2. Էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի պայմանագրեր (տեխնիկական համաձայնագրեր)` անդամ պետությունների այն կազմակերպությունների միջև, որոնք իրականացնում են էլեկտրաէներգետիկայի մասով օպերատիվ-կարգավարական կառավարման և ազգային էլեկտրական ցանցով էլեկտրական էներգիայի հաղորդման (փոխադրման) գործառույթներ:
6.3.1.3. Ռուսաստանի Դաշնության լիազորված կազմակերպությունների (սույն մեթոդաբանության 3-րդ բաժնին համապատասխան) և սահմանակից անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրեր, որոնք կնքվում են միջպետական հատվածքներով էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի՝ պլանային արժեքներից այն շեղումների մեծությունների փոխհատուցման նպատակով, որոնք առաջանում են անդամ պետությունների պետական սահմաններով էլեկտրական էներգիայի փոխադրման ժամանակ և որոշվում են անդամ պետությունների հետ համաձայնեցված կարգին համապատասխան:
6.3.2. Հայաստանի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից) էլեկտրական էներգիա մատակարարելու նպատակով Ռուսաստանի Դաշնության տարածքով ՄՊՀ-ն իրականացվում է հետևյալ հարցերի կարգավորմամբ.
- Ռուսաստանի ՄԷՀ-ի և երրորդ պետության համապատասխան լիազորված կազմակերպությունների միջև էներգահամակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում.
- Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության համապատասխան տնտեսավարող սուբյեկտների միջև էլեկտրական էներգիայի միջպետական փոխհոսքերի փաստացի ժամային ծավալների մասին առևտրային հաշվառման տվյալների փոխանակման կազմակերպում.
- Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության պետական սահմաններով փոխադրված էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի և պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների որոշում, որոնք առաջանում են Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության պետական սահմաններով էլեկտրական էներգիայի փոխադրման ժամանակ և որոշվում են այդ պետությունների հետ համաձայնեցված կարգին համապատասխան.
- Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության պետական սահմաններով փոխադրված էլեկտրական էներգիայի ծավալի բաշխում Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերով՝ ներառյալ ՄՊՀ ծավալները.
- էլեկտրական էներգիայի առք ու վաճառք պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային այն շեղումների կարգավորման նպատակով, որոնք առաջանում են Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության պետական սահմաններով էլեկտրական էներգիայի փոխադրման ժամանակ և որոշվում են այդ պետությունների հետ համաձայնեցված կարգին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության լիազորված տնտեսավարող սուբյեկտների միջև:
6.4. Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՄՊՀ-ն իրականացվում է Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից հաստատվող օրինակելի ձևով կնքվող՝ էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա։ Ընդ որում, ՄՊՀ իրականացման պայմանագրերում կարող են հաշվի առնվել նման հաղորդման առանձնահատկությունները, որոնք կապված են երրորդ պետությունների էներգահամակարգերի միջոցով էլեկտրական էներգիայի հաղորդման հետ։
6.5. ՄՊՀ իրականացնելիս երրորդ պետությունների տարածքներով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման անհրաժեշտության հետ կապված հարցերը կարգավորվում են երկկողմ հիմունքով, անդամ պետությունների՝ ՄՊՀ իրականացման մեջ շահագրգռված տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ երրորդ պետությունների համապատասխան տնտեսավարող սուբյեկտների հետ։»։
7. 9–րդ բաժնում՝
ա) երկրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «, Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորի կողմից» բառերով.
բ) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- Ռուսաստանի Դաշնության տարածքում ՄՊՀ իրականացնելիս ՄՊՀ ծավալների ժամային մեծություններն ընդունվում են կարգավարական օրական գրաֆիկի մեջ համապատասխան պլանային արժեքներին հավասար: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից) էլեկտրական էներգիայի մատակարարումների նպատակով Ռուսաստանի Դաշնության տարածքում ՄՊՀ իրականացնելիս երրորդ պետության հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմաններով և Հայաստանի Հանրապետության հետ երրորդ պետության պետական սահմաններով տեղափոխված էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերը, հաշվի առնելով սույն մեթոդաբանության 2.3.1-րդ կետում սահմանված առաջնահերթությունը, փոքր է պլանային արժեքից, ապա ՄՊՀ փաստացի ժամային ծավալը՝ ըստ անդամ պետությունների շահագրգիռ տնտեսավարող սուբյեկտների հետ առևտրային գործակալի պայմանագրերի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման փաստացի ժամային ծավալը, ըստ երրորդ պետության համապատասխան տնտեսավարող սուբյեկտի հետ էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայություններ մատուցելու պայմանագրի, ընդունվում են երրորդ պետության հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմաններով և Հայաստանի Հանրապետության հետ երրորդ պետության պետական սահմաններով տեղափոխված էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի համապատասխան արժեքներից նվազագույն արժեքին հավասար.».
գ) տասներորդ պարբերությունում «օգտագործվող» բառը փոխարինել «Ռուսաստանի Դաշնության տարածքում ՄՊՀ իրականացնելու դեպքում, երբ Հայաստանի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից) էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում չի պահանջվում, օգտագործվող» (բառերով).
դ) տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Հայաստանի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից) էլեկտրական էներգիայի մատակարարումների նպատակով Ռուսաստանի Դաշնության տարածքում ՄՊՀ իրականացնելիս երրորդ պետության հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների մատակարարման կետերում շեղումները փոխհատուցելու նպատակով գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության)՝ հաշվարկի մեջ օգտագործվող քանակական և գնային պարամետրերը հաստատվում են Ռուսաստանի Դաշնության առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների հաշվետու փաստաթղթերով, իսկ Հայաստանի Հանրապետության հետ երրորդ պետության պետական սահմաններին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շուկայի օպերատորի ծառայություններ տրամադրող՝ լիազորված կազմակերպության հաշվետու փաստաթղթերով:»:
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից։
Կատարված է Նուր-Սուլթան քաղաքում 2019 թվականի մայիսի 29-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից` |
Բելառուսի Հանրապետության կողմից` |
Ղազախստանի Հանրապետության կողմից` |
Ղրղզստանի Հանրապետության կողմից` |
Ռուսաստանի Դաշնության կողմից` |