Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2010-07.07.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.01/8(360) Հոդ.69
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
26.02.2010
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 մարտի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010126

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 փետրվարի 2010 թ.

ք. Երևան

 N 55-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) և ը) կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` բնական գազի մատակարարման (Մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` Պայմանագիր), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Պայմանագրի 3.1, 4.1 կետերում և N 2 հավելվածում` «նխմ» տերմինը փոխարինել «խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում)» բառերով։

2) Պայմանագրի 5.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.4. Եթե տեղի է ունեցել գազի սպառման փոխհամաձայնեցված քանակության փոփոխություն, որի հետևանքով չափումը կատարվում է հաշվառքի սարքի չափման ընդգրկույթից (Qmin ÷ Qmax) դուրս, ապա հաշվառքի սարքերի սեփականատերը այդ մասին պաշտոնապես տեղյակ է պահում մյուս կողմին, և Բաժանորդը պարտավոր է կանոնակարգել իր սպառումը կամ`

ա) Մատակարարից պահանջել հաշվառքի սարքերի փոխարինում, վճարելով փոխարինման հետ կապված բոլոր ծախսերը, եթե հաշվառքի սարքերի սեփականատերը Մատակարարն է.

բ) իր միջոցներով փոխարինել հաշվառքի սարքերը, եթե հաշվառքի սարքերի սեփականատերը Բաժանորդն է:

Ճնշման անկման սկզբունքով աշխատող հաշվառքի սարքերի կիրառման դեպքում նվազագույն Qmin և առավելագույն Qmax մեծությունները որոշվում են հաշվարկային եղանակով` համաձայն ԳՕՍՏ-8563-97-ի: Այլ սկզբունքով աշխատող հաշվառքի սարքերի համար նվազագույն Qmin և առավելագույն Qmax մեծությունները որոշվում են հաշվառքի սարքի անձնագրային տվյալների հիման վրա` համաձայն համապատասխանության սերտիֆիկատի:

Այն ժամանակահատվածում, երբ չափումը կատարվել է նշված ընդգրկույթից դուրս, սպառված գազի քանակությունը հաշվվում է բոլոր հաշվառքի սարքերի համար հետևյալ կերպ`

ա) եթե չափումը կատարվել է ընդգրկույթի ստորին սահմանից (Qmin) ցածր, ապա ծախսն ընդունվում է ___________ տոկոսին հավասար,

բ) եթե չափումը կատարվել է ընդգրկույթի վերին սահմանից (Qmax) բարձր, ապա ծախսն ընդունվում է ___________ տոկոսին հավասար:»:

3) Պայմանագրի 6.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.3 Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար Մատակարարը սույն պայմանագրի 5.2 կետին համապատասխան կազմված երկկողմ ակտի հիման վրա Բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ` հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ------ օրվա ընթացքում: Հաշվարկային ժամանակաշրջանում մինչև 10,0 հազար խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում) գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և սպառված գազի քանակության արտադրյալով: Հաշվարկային ժամանակաշրջանում 10,0 հազար խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում) և ավելի գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

S = ( 19.74

+

182.86

.

Q կալ.մ.ա.
) . E.V

 ,

____ __


7900

 
 
1000

որտեղ`

S -ը վճարման ենթակա գումարն է` դրամ (առանց ավելացված արժեքի հարկի).

Qկալ.մ.ա. -ն գազի միջին կալորիականությունն է` հաշվարկային ժամանակաշրջանում.

E - ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է.

V - ն սպառված գազի քանակն է` հաշվարկային ժամանակաշրջանում (խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում):»։

2. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մինչև 2010 թվականի ապրիլի 10-ը, ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների հետ կնքված բնական գազի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի N 9-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 66-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.06.2013, N 176-Ն 07.07.2013, N 55-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան