ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 452-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 27-ի N 22/10 եզրակացությունը.
1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ՀՈՎՀԱՆՆԵՍ» արտադրական կոոպերատիվի 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00373 լիցենզիան 2012 թվականի սեպտեմբերի 8-ից:
2) «ԲԻԶԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00380 լիցենզիան 2013 թվականի սեպտեմբերի 8-ից:
3) «ՉՈՐՍ ՍԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00392 լիցենզիան 2013 թվականի սեպտեմբերի 8-ից:
4) Անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00397 լիցենզիան 2013 թվականի սեպտեմբերի 8-ից:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
