ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2009 թվականի N 1338-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից հիվանդների բուժման ուղեգրման կարգը և սպասարկման ձևերը հաստատելու մասին» N 211-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով.
«ե) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը` համաձայն N 5 հավելվածի,
զ) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրի ձևը` համաձայն N 6 հավելվածի:».
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում, N 2 հավելվածի վերնագրում և 3-րդ կետում «սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց» բառերը փոխարինել «քաղաքացիների» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը.
4) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
5) որոշումը լրացնել նոր` NN 5 և 6 հավելվածներով` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2009 թ. նոյեմբերի 27
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 19-ի N 1338-Ն որոշման
«Հավելված N 4 |
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N ____
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Շտապ՝ |
այո | □ | ոչ | □ |
1. Ուղեգրվում է քաղաքացի _________________________________________
(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
___________________________________________________________
բնակության վայրը)
2. Ուղեգրվողի նախնական ախտորոշումը _________________________________
___________________________________________________________
3. Ուղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշում, ախտորոշման ճշգրտում, խորհրդատվություն, բուժում, ախտորոշիչ քննություն
4. Բուժող բժիշկ |
____________________ | ____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ _____________ 20 թ.
Կ.Տ.
---------------------------------------------------------------------------------------------------------------
1. Քաղաքացի ___________________________________________________
(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրը)
____________________________________________________________
2. Ուղեգրված քաղաքացու հաստատված ախտորոշումը կամ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները ____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
3. Նշանակումներ և խորհուրդներ ______________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
4. Բժիշկ-խորհրդատու |
____________________ | ____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ ______________ 20 թ.
Կ.Տ.»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
«Հավելված N 5 |
Կ Ա Ր Գ
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման պայմանները:
2. Քաղաքացիները հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրվում են միայն լիցենզավորված բժշկական կազմակերպություններ:
3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի վրա, որը հաստատվում է ուղեգրող բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով:
4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի` հիվանդանոցային կազմակերպությունը լրացնում և ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն է վերադարձնում ուղեգրի` հատման գծից ներքև գտնվող հատվածը:»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
«Հավելված N 6 |
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N ____
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ
1. Բժշկական կազմակերպությունը, ուր ուղեգրվում է հիվանդը ____________________
___________________________________________________________
2. Քաղաքացի __________________________________________________
(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրը, հեռախոսահամարը)
___________________________________________________________
3. Ուղեգրող բժշկական կազմակերպության անվանումը _________________________
(նշել նաև ՀՀ մարզը կամ քաղաքը, հեռախոսահամարը) |
___________________________________________________________
4. Ուղեգրվող քաղաքացու նախնական ախտորոշումը __________________________
(կցել կատարված հետազոտությունների |
___________________________________________________________
արդյունքները և քաղվածք ամբուլատոր քարտից)
___________________________________________________________
5. Ուղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշման ճշգրտում, խորհրդատվություն, բուժում
6. Բուժող բժիշկ |
____________________ | ____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ _____________ 20 թ.
Կ.Տ.
-------------------------------------------------------------------------------------------------------------
1. Քաղաքացուն ուղեգրած բժշկական կազմակերպության անվանումը ________________
___________________________________________________________
2. Քաղաքացի __________________________________________________
(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բնակության վայրը, հեռախոսահամարը) |
___________________________________________________________
3. Հաստատված ախտորոշումը կամ հետազոտությունների արդյունքները (կցել) __________
___________________________________________________________
___________________________________________________________
4. Նշանակումներ և խորհուրդներ _____________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
5. Բուժող բժիշկ |
____________________ | ____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
___________________________________________________________
(դուրսգրման (հետազոտման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
6. Հիվանդանոցային կազմակերպությունը _________________________________
(նշել նաև ՀՀ մարզը կամ քաղաքը, հեռախոսահամարը) |
___________________________________________________________
_____ ____________ 20 թ.
Կ.Տ.»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |