ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2010 թվականի N 42-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության համար նախատեսված տեղանքներին հարող տարածքներում ապօրինի հողօգտագործման ու շինարարության դեպքերի կանխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N 968-Ա որոշման պատշաճ իրականացման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված հունվարի 26-ի N 42-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
| Վ. Ավանեսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
| Գ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
| Գ. Մուրադյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
| Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
| Գ. Բաղիյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
| Ռ. Ալավերդյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Ա. Օսիկյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
| Ե. Զախարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
| Վ. Հակոբյան | - ՀՀ Սյունիքի մարզպետ |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ Արարատի մարզպետ |
| Ս. Սահակյան | - ՀՀ Արագածոտնի մարզպետ |
| Ֆ. Ցոլակյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ |
| Է. Ղազարյան | - ՀՀ Վայոց ձորի մարզպետ |
| Կ. Շահգալդյան | - ՀՀ Կոտայքի մարզպետ |
| Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
| Ա. Բախշյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (քարտուղար) |
(հավելվածը լրաց., փոփ. 12.02.10 N 82-Ա, փոփ. 21.10.13 N 957-Ա)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |