Գլխավոր տեղեկություն
Համար
N 954-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 954-Ա

2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԲԱՐԵԿԵՑԻԿ ՔԱՂԱՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ «ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2010 թվականին Չինաստանի ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումը։

2. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին՝

1) ապահովել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը.

2) 10-օրյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը, սցենարը և ժամանակացույցը։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հաստատել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ֆինանսավորման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության 2009-2011 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի համաձայն։

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ աջակցել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացին։

6. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին՝ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 27
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան