«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1071-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ագաթ արտադրակոմերցիոն ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Աշտարակի խճուղու 1 հասցեում գտնվող 3 շենքերը` 19384 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, Երևանի Աշտարակի խճուղու 1 հասցեում գտնվող մեկ անավարտ շինարարությունը` 2322,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, և 12 մեքենասարքավորումները` 18,7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ:
(1-ին կետը լրաց. 29.10.09 N 1249-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը.
բ) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել «Ագաթ արտադրակոմերցիոն ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն:
(3-րդ կետը փոփ. 29.10.09 N 1249-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
I. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Թիվը |
Մակերեսը |
Հաշվեկշռային |
Հասցեն |
1. |
Շենքեր |
3 |
2713 |
19384.012 |
Երևան, Աշտարակի խճ. 1 |
2. |
Շինություններ |
1 |
3606 |
2322.9 |
Երևան, Աշտարակի խճ. 1 |
II. ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Թիվը |
Հաշվեկշռային |
1. |
Շրջանաձև սղոց |
1 |
3360 |
2. |
Ֆուգանային հաստոց |
1 |
680 |
3. |
Փայտամշակող հաստոց |
2 |
8160 |
4. |
Ճոճանակաձև սղոց |
2 |
440 |
5. |
Կլոր սղոցարան |
1 |
440 |
6. |
Հաստոց |
1 |
1560 |
7. |
Սրող հաստոց |
1 |
120 |
8. |
Կոմբինացված հաստոց |
1 |
2000 |
9. |
Տրանսֆորմատոր |
1 |
1080 |
10. |
Տրանսֆորմատոր «HT-600/10» |
1 |
855 |
|
Ընդամենը |
12 |
18695 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |