«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2003 թվականի N 232-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԳՈՐԾ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու գործ կազմելու և վարելու կարգը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ձև
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Անունը ________________ | |
Ազգանունը ______________ | |
Հայրանունը ______________ | |
Քաղաքացիությունը _________ | |
ՀՀ-ում բնակության վայրը _____ | |
______________________ |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Խնդրում եմ ինձ Հայաստանի Հանրապետությունում տալ քաղաքական ապաստանի իրավունք, |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
________________________________________________________________ |
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1.
2.
3.
4.
5.
____ ____________ 200 թ. |
___________________ |
(Հավելվածը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Անձնագիր
2. Անձը հաստատող այլ փաստաթղթեր
3. 2 լուսանկար` 3 x 4 չափսի (գունավոր)
4. Քաղաքական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր
5. Անձի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգը հաստատված է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին (այսուհետ` ծառայություն) դիմելու, ծառայությունում բացված անձնական գործը կազմելու և վարելու կարգը:
(1-ին կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
2. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշմամբ հաստատված ձևի դիմումի հիման վրա ծառայությունում բացվում և կազմվում է անձնական գործ:
(2-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
3. Անձնական գործի կազմման և վարման աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի պետը (կամ նրա տեղակալը):
(3-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
4. Քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը, դրան կցվող փաստաթղթերը ծառայության կողմից սահմանված կարգով մուտքագրվելուց հետո 5 օրվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը քաղաքական ապաստանի իրավունք հայցողի (այսուհետ` հայցող) հետ անցկացնում է հարցազրույց` պարզելու այն հանգամանքները, որոնց պատճառով հայցողը հեռացել է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից և դիմել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու խնդրանքով:
(4-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
5. Հարցազրույցն անցկացվում է սահմանված կարգով հայցողին տրամադրված ժամանակավոր կացարանում կամ ծառայությունում: Հայցողը նախապես գրավոր տեղեկացվում է հարցազրույցի անցկացման վայրի և օրվա մասին:
Հարցազրույցի արդյունքում կազմվում է արձանագրություն:
(5-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
6. Ծառայությունը յուրաքանչյուր դիմումի առնչությամբ անհրաժեշտ ստուգումներ կատարելու նպատակով հարցումներ է հղում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` հայցողին քաղաքական ապաստանի իրավունք ստանալու մասին նրանց եզրակացություններն ստանալու համար:
(6-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
7. Ծառայության համապատասխան պաշտոնատար անձը հայցողի մասին իրավասու պետական մարմինների եզրակացություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ամփոփում է հայցողի հետ անցկացված հարցազրույցի արդյունքներն ու ստացած եզրակացությունների հիման վրա կազմում է առաջարկություն և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` այն այնուհետև Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու վերաբերյալ առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար:
(7-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, խմբ. 17.12.09 N 1472-Ն)
8. Առաջարկությունը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
Առաջարկության ներածական մասում պետք է նշվեն առաջարկությունը կազմող մարմնի անվանումը, քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը, քաղաքացիությունը, մշտական բնակության երկիրը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, դիմումի ստացման տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:
Առաջարկության նկարագրական մասում պետք է նշվի քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի համառոտ շարադրանքը:
Առաջարկության պատճառաբանական մասում պետք է նշվեն ծառայության կողմից պարզված գործի հանգամանքները, հիմնավորումները, «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների այն հոդվածները, որոնցով ծառայությունն առաջնորդվել է գործի քննարկման ընթացքում:
Առաջարկության եզրափակիչ մասը պետք է պարունակի օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը բավարարելու կամ մերժելու մասին եզրահանգումները, որտեղ պետք է նշվեն դրանց համար օրենքով նախատեսված հիմքերը, ինչպես նաև առաջարկության կազմման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
Առաջարկությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի ստորագրությամբ, սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:
(8-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
9. Դիմումի մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշումն ընդունվելուց հետո (քաղաքական ապաստանի իրավունք տալու կամ այն մերժելու մասին) ծառայությունը`
ա) հայցողի անձնական գործն առանձնացնում և պահում է քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց գործերի մեջ, եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին որոշում է ընդունել.
բ) հայցողի անձնական գործն առանձնացնում և պահում է քաղաքական ապաստանի իրավունք չստացած անձանց գործերի մեջ, եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը քաղաքական ապաստանի իրավունք տալը մերժելու մասին որոշում է ընդունել:
(9-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |