ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1290-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 5-րդ կետում և որոշման հավելվածի 14-րդ, 16-րդ կետերում «կրթության և գիտության նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կառավարության աշխատակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման հավելվածի`
ա. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Կազմակերպության գործադիր մարմնի թեկնածուների առաջադրումը և ընտրությունը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,
բ. 20-րդ կետում «15» թիվը փոխարինել «14» թվով,
գ. 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1» ենթակետով.
«ա.1. մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից»,
դ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետի «ե» և «զ» ենթակետերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով հավատարմագրման փորձաքննություն իրականացնելու լիազորություն տալու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1486-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում և որոշման հավելվածի 8-րդ կետում «կրթության և գիտության նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կառավարության աշխատակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման հավելվածի 20-րդ կետում`
ա. «14» թիվը փոխարինել «13» թվով,
բ. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ.»,
գ. 2-րդ ենթակետում «2» թիվը փոխարինել «1» թվով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված իրավաբանական անձանց կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխությունների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. նոյեմբերի 19 Երևան |