ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. ա) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» |
Կառավարություն 25.08.2009 | Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 28.08.2009 | Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 30.04.2009 | Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով |
6. ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին | ԱԺ պատգամավորներ Ա. Նռանյան Լ. Գալստյան Ա. Շահբազյան 15.09.2009 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010թ. գործունեության ծրագրի մասին |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
26 հոկտեմբերի 2009 թվականի, քաղ. Երևան Ն-163-4 |
|