Գլխավոր տեղեկություն
Համար
N 1035-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.23/47(713) Հոդ.1075
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2009 թվականի N 1035-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ոչ ավելի, քան 53,810.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), որից՝ 2009 թվականի ինն ամսում՝ ոչ ավելի, քան 40,223.8 հազ. դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարները հատկացվում են`

1) ավելացված արժեքի հարկի գծով՝ 2008 թվականի տարեկան գործունեության արդյունքներով սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար՝ 6,914.5 հազ. դրամ, և 2009 թվականի գործունեության արդյունքներով տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար՝ ոչ ավելի, քան 22,709.9 հազ. դրամ.

2) գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ 2008 թվականի տարեկան գործունեության արդյունքներով սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարի փոխհատուցման համար` 1,525.8 հազ. դրամ, և 2009 թվականի գործունեության արդյունքներով տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար՝ ոչ ավելի, քան 22,660.3 հազ. դրամ:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերը կազմել՝ հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում՝

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2008, 2009 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով՝ ընկերությունների կողմից` ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.

2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում՝

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2008, 2009 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ընկերությունների կողմից որպես գործատու պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի վճարման անդորրագրերի պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետվությունների պատճենները.

3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):

5. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը սույն որոշման 1-ին կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.

2) գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության 2008, 2009 թվականների պետական բյուջե փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները սույն որոշման 1-ին կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 81.5 տոկոսի չափով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների` համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.

4) ընկերությունների կողմից 2006-2008 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով` ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և 2006-2008 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցված գումարները հաշվանցվում են 2009 թվականին սույն որոշմանը համապատասխան այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց` համաձայն N 1 հավելվածի:

6. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 NN
ը/կ

Ընկերությունների անվանումները

 2008 թվականի տարեկան գործունեության արդյունքներով փոխհատուցման ենթակա գումարները

 2009 թվականի տարեկան գործունեության արդյունքներով փոխհատուցման ենթակա գումարներից նվազեցման ենթակա գումարները

 ավելաց-ված արժեքի հարկի գծով

 պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով

 ավելաց-ված արժեքի հարկի գծով

 պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով

1.

ՀԿՄ «Երևանի թիվ 2 ՈՒԱՁ» ՍՊԸ

x

57.0

31.9

x

2.

ՀԿՄ «Երևանի թիվ 3 ՈՒԱՁ» ՍՊԸ

626.3

71.7

x

x

3.

ՀԿՄ «Էջմիածնի ՈՒԱՁ» ՍՊԸ

332.0

x

x

131.7

4.

ՀԿՄ «Արմավիրի ՈՒԱՁ» ՍՊԸ

x

x

x

841.3

5.

ՀԿՄ «Կապանի ՈՒԱՁ» ՍՊԸ

5,854.7

x

x

51.7

6.

ՀԿՄ «Աշտարակի ՈՒԱՁ» ՍՊԸ

88.1

x

x

4.6

7.

ՀԿՄ «Գյումրիի ՈՒԱՁ» ՍՊԸ

x

x

30.0

67.0

8.

ՀԿՄ «Սևանի ՈՒԱՁ» ՍՊԸ

8.5

x

x

0.2

9.

ՀԿՄ «Հրատարակչություն» ՍՊԸ

x

29.1

3.3

x

10.

ՀԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ» ՍՊԸ

x

1,368.0

x

x

11.

ՀԿՄ «Երաժշտական կոլեկտիվ» ՍՊԸ

4.9

x

x

1.8

12.

ՀԿՄ «Մշակույթի տուն» ՍՊԸ

x

x

30.5

74.2

 

Ընդամենը

6,914.5

1,525.8

95.7

1,172.5

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

-

     

այդ թվում`

   

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(53,810.5)

(53,810.5)

     

այդ թվում`

   
 

04

 

Ընտանիքի անդամներ և զավակներ

(53,810.5)

(53,810.5)

     

այդ թվում`

   
   

01

Ընտանիքի անդամներ և զավակներ

(53,810.5)

(53,810.5)

     

02. Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն

(53,810.5)

(53,810.5)

     

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(53,810.5)

(53,810.5)

     

այդ թվում`

Երեխաների կամ ընտանեկան նպաստներ
բյուջեից

(53,810.5)

(53,810.5)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ
ՊԱՀՈՒՍ­ՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

53,810.5

53,810.5

     

այդ թվում`

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների
պահուստային ֆոնդ

53,810.5

53,810.5

     

այդ թվում`

   
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

53,810.5

53,810.5

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

53,810.5

53,810.5

     

ՀՀ կառավարություն

53,810.5

53,810.5

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան