ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/0677/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0677/05/08 2009թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ «Բի Լայն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ Գործակալություն), երրորդ անձ «Վիմպել Կոմմունիկացիի» ԲԲԸ-ի՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու, Գործակալության որոշման կիրառումն արգելելու և վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով «Բի Լայն» ՍՊԸ-ի բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքներով վերանայելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.04.2008 թվականի վճռով մերժվել է Ընկերության դիմումն ընդդեմ Գործակալության, երրորդ անձ «Վիմպել Կոմմունիկացիի» ԲԲԸ-ի՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու, Գործակալության որոշման կիրառումն արգելելու և վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է:
Ընկերությունը ներկայացրել է բողոք՝ նոր հանգամանքներով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի որոշումը վերանայելու մասին:
Բողոքի պատասխան է ներկայացրել «Վիմպել Կոմմունիկացիի» ԲԲԸ-ն:
2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Գործակալության բողոքարկման խորհուրդը, մասնակիորեն բավարարելով «Վիմպել Կոմմունիկացիի» ԲԲԸ-ի դիմումները, 30.10.2007 թվականի որոշմամբ դադարեցրել է Ընկերությանը պատկանող նույնանուն ապրանքային նշանների գրանցումը (գրանցման վկայականներ թիվ 2429, 6323, 6324, 6325): Դատարանը վճռում նշված պատճառաբանություններով եզրահանգել է, որ «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը չի հակասում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին: Մինչդեռ, նույնանման այլ գործով ՀՀ տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ վարչական մարմնի որոշումը, որով այդ գործով դիմողն ապրանքների մի շարք դասերի մասով զրկվել է սեփականության իրավունքից, ընդունվել է որոշման ընդունման պահին գործող ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի երրորդ նախադասությամբ սահմանված կանոնի խախտմամբ: Այսինքն՝ ՀՀ տնտեսական դատարանը նշված գործով եզրահանգել է, որ «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի երկրորդ մասին (նշված գործով վիճարկվող որոշման ընդունման պահին գործող խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի երրորդ նախադասություն): Փաստորեն, երկու տարբեր դատարանների կողմից ցուցաբերվել է նույն օրենքի միանգամայն տարատեսակ կիրառություն: Շարադրվածը նկատի ունենալով՝ Ընկերությունը դատարանի վճռի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը հիմնավորել է օրենքի միատեսակ կիրառության համար ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքով: ՀՀ վճռաբեկ դատարանն Ընկերության բողոքը վերադարձրել է գտնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան չի հիմնավորվել վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը՝ որոշմամբ որևէ կերպ չպատճառաբանելով, թե ինչու է ՀՀ վճռաբեկ դատարանն եկել նման եզրահանգման:
ՀՀ Սահմանադրական դատարանի 08.10.2008 թվականի որոշմամբ հակասահմանադրական և անվավեր է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասության այն դրույթը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի համար բացառություն է նախատեսում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանված լինելու համար: Այսինքն, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:
Վերոգրյալի հիման վրա՝ Ընկերությունը պահանջել է նոր հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, Դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և քննել ըստ էության՝ կայացնելով համապատասխան դատական ակտ:
2.1. Բողոքի պատասխանում բերված փաստարկը.
Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կատարել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և պատճառաբանել իր հետևություններն ու համոզմունքի ձևավորումը: Այսինքն` Դատարանի վճիռը օրինական է և հիմնավորված:
3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20420-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք են ՀՀ սահմանադրական դատարանի ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է Դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքն այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին չհամապատասխանելու հիմքով:
ՀՀ սահմանադրական դատարանի 08.10.2008 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «բացառությամբ սույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի» բառակապակցության մասով, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
Վերանայելով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել ուժի մեջ, իսկ բողոքը` առանց բավարարման:
Այսպես, վճիռ կայացնելիս Դատարանը պատճառաբանել է, որ «Սահմանադրական նորմի ուժով մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված հարաբերությունների կանոնակարգումը ըստ սահմանադրական նորմի իրականացվում է օրենքով: Նշված օրենքը հենց «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է, որի 22-րդ հոդվածի 4-րդ մասով էլ սահմանված է վիճարկվող վարչական ակտն ընդունելու վարչական մարմնի իրավասությունը», «ելնելով մտավոր սեփականության և դրա պաշտպանության առանձնահատկություններից, որպես յուրօրինակ սեփականության հարաբերություններ, հենց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կատարել է վերապահում մտավոր սեփականության հարցի կարգավորումը օրենքով ամրագրելու վերաբերյալ», «Գործակալության բողոքարկման խորհուրդը ոչ թե անգործություն է դրսևորել տվյալ հարցի հետ կապված, այլ իր 05.11.2007թ որոշմամբ մերժել է «Բի Լայն» ՍՊԸ-ի 31.10.2007 թվականի դիմումը: Այսինքն պետական մարմինը չի կատարել դիմողի ցանկությունը, որը դիմողը համարում է անգործություն», «գործակալության բողոքարկման խորհրդի որոշումները «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության բողոքարկման խորհուրդ բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման կարգի» 85-րդ կետի համաձայն ուժի մեջ են մտել դրանք «Բի Լայն» ՍՊԸ-ին ուղարկելու պահից, և բողոքարկման խորհրդի համապատասխան որոշումները կատարվել են, քանի որ այն չկատարելու որևէ հիմք չի եղել»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, գնահատելով գործում առկա ապացույցները, պարզելով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, կիրառելով սույն գործով կիրառման ենթակա օրենքները, իրավացիորեն մերժել է Ընկերության դիմումը:
ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի որոշման կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոքում նշված փաստարկը, որ Դատարանի կողմից թույլ է տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտում, հետևաբար, Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ բողոքում նշված դրույթների միատեսակ կիրառության համար, անհիմն է, քանի որ առկա չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
Վերը նշվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը 12.09.2008 թվականի որոշմամբ վերադարձրել է Դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20428-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանն իրավասու է նախորդ դատական ակտը թողնել ուժի մեջ, բողոքը՝ առանց բավարարման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արձանագրված պատճառաբանություններով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել ուժի մեջ, իսկ Ընկերության բողոքը` առանց բավարարման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20428-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել ուժի մեջ, իսկ «Բի Լայն» ՍՊԸ-ի բողոքը՝ առանց բավարարման:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Նախագահող`
Դատավորներ`
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|