«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 84-Ա
ՄԱՑԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մացակ Հարությունի Պետրոսյանին (ծնվ.` 1987 թ., Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, գ. Արևաշող) 2009 թվականին ընդունվել է ՌԴ առաջատար բուհերից մեկը հանդիսացող Մոսկվայի էկոնոմիկայի, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի ասպիրանտուրան, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը:
(1-ին կետը լրաց., փոփ. 30.07.09 N 879-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. փետրվարի 7 |