ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2009 թվականի N 678-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 2-ի նիստի 14-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության իրականացման հայեցակարգի 7-րդ կետի՝ մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարն ուժեղացնելու և դրա իրականացումը համակարգելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին զեկուցագրերը յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` քննարկման:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 11 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. օգոստոսի 11-ի N 678-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար, (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Հ. Պողոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ |
Պ. Ղալթախչյան |
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Է. Նանյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող |
Ա. Օսիկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ս. Պետրոսյան |
- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ն. Առուստամյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ն. Մկրտչյան |
- Հայաստանի Հանրապետությունում «Մայքրոսոֆթ» ընկերության իրավունքների և օրինական շահերի լիազոր ներկայացուցիչ, «ԲիԷսԷյ» ընկերության փորձագետ, իրավախորհրդատու (համաձայնությամբ) |
Գ. Բարսեղյան |
- «Մայքրոսոֆթ ԱրԷյ» Հայաստանի ներկայացուցչության |
Ա. Գալոյան |
- Հայաստանի Հանրապետության «Արտոնագրային հավատարմատարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Ներսիսյան |
- «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ազիզյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետ |
Լ. Մաքսուդյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտելիքի տնտեսության, նորարարության և ձեռներեցության խթանման վարչության նորարարության, չափագիտության և ստանդարտացման բաժնի պետ, միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |