Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ 1999Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին 1999թ. հունվարի 13-ի Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները, հետագայում` Կողմեր,
Համաձայնագրի դրույթների ճշգրտման նպատակով համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. 4-րդ հոդվածի 1-ին կետում «Գիտական-տեխնոլոգիական զարգացման միջպետական կոմիտե (հետագայում` ԳՏԶ ՄԿ)» բառերը փոխարինել «Գիտական-տեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդ (հետագայում` ԳՏՆ ՄԽ)» բառերով և «Տնտեսագիտական խորհրդի միջպետական տնտեսագիտական կոմիտե (հետագայում` ՄՏԿ)» բառերը՝ «ԱՊՀ տնտեսագիտական խորհուրդ» բառերով:
2. 4-րդ հոդվածի 2-րդ կետում ՄՏԿ հապավումը փոխարինել «ԱՊՀ տնտեսագիտական խորհուրդ» բառերով:
3. 4-րդ հոդվածի 3-րդ կետում ԳՏԶ ՄԿ հապավումը փոխարինել ԳՏՆ ՄԽ հապավումով:
4. 9-րդ հոդվածում բացառել «և ուժի մեջ են մտնում Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգին համապատասխան» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստատթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Կատարված է Աշգաբադ քաղաքում 2012թ. մայիսի 30-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի նրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության |
Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից՝ |
Հայաստանի Հանրապետության |
Տաջիկստանի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության |
Թուրքմենստանի |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Ուզբեկստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Ուկրաինայի |
Մոլդովայի Հանրապետության |
Ադրբեջանի Հանրապետության
վերապահումը
ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին 1999թ. հունվարի 13-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Ադրբեջանի Հանրապետությունը Գիտական-տեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության Միջպետական խորհրդի մասնակից չէ:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ՝ |
Յա. Էյուբով |
Հայաստանի Հանրապետության
հայտարարությունը
ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին 1999թ. հունվարի 13-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն ըմբռնումից, որ արդյունքում ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին 1999թ. հունվարի 13-ի Համաձայնագրին կից՝ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արձանագրությունները Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնեն միայն նրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարումից հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Արձանագարությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. ապրիլի 21-ին
