Գլխավոր տեղեկություն
Համար
N 517-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.584
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2009 թվականի N 517-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» N 930-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետի երկրորդ, չորրորդ և 15-րդ կետի երկրորդ պարբերություններում «16» թիվը փոխարինել «14» թվով.

2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր (պայմանագիր) կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին հասանելիք, սակայն կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի չստացված գումարը վճարվում է լիազորագրով` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57 րդ հոդվածով սահմանված կարգով:».

3) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշմանդամության ժամկետը լրացած և երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ վճարվում է, եթե նա օրենքով սահմանված ժամկետում կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում է ներկայացնում սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերը և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մասին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան