ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2009 թվականի N 489-Ա
Լ. ՌՈՒԽԿՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին 2009 թվականի հունիսի 22-26-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` սանիտարական հարցերով զբաղվող պատասխանատու անձանց համար ձկնամթերքի և հիգիենայի սկզբունքների վերաբերյալ տեխնիկական սեմինարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Ռուխկյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Ռուխկյանի` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 16 Երևան |
|