«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2003 թվականի N 1699-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 84-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Աջափնյակի և Դավթաշենի, Ավանի, Նոր Նորքի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Էրեբունու և Նուբարաշենի, Կենտրոնի և Նորք-Մարաշի, Մալաթիա-Սեբաստիայի, Շենգավիթի, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արագածի, Արտաշատի, Արարատի, Մասիսի, Վեդու, Արմավիրի, Վաղարշապատի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի, Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի, Չարենցավանի, Գյումրու, Ամասիայի, Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Կապանի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի, Քաջարանի, Վայքի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Բերդի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Իջևանի տարածքային բաժինները` իրենց գործող հաստիքներով, փոխանցել համապատասխանաբար Երևանի, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արագածի, Արտաշատի, Արարատի, Մասիսի, Վեդու, Արմավիրի, Վաղարշապատի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի, Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի, Չարենցավանի, Գյումրու, Ամասիայի, Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Կապանի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի, Քաջարանի, Վայքի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Բերդի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Իջևանի քաղաքային համայնքների ենթակայությանը:
(1-ին կետը փոփ. 18.01.07 N 59-Ն, 23.04.09 N 430-Ն)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինների գույքը, այդ թվում՝ նրանց զբաղեցրած շենքերը, մնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաշվեկշռում:
3. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեում` սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան նորմատիվներ պատվիրակված լիազորությունների մասին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
|
Ա.Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված գործառնությունների կազմակերպման կարգը:
2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համայնքային ենթակայության բաժինները (այսուհետ` բաժիններ) իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի, սույն որոշման, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հարաբերությունները կարգավորող այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջներով:
Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների ղեկավարները (Երևանում` վարչական շրջանների ղեկավարները) կազմակերպում են բաժինների գործունեությունն այնքանով, որքանով դա կարգավորված չէ սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված իրավական ակտերով:
(2-րդ կետը լրաց. 23.04.09 N 430-Ն)
3. Բաժինների աշխատողները և դրանց ղեկավարները աշխատանքից կարող են ազատվել սույն կարգի 2-րդ կետում նշված իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
4. Բաժինների քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվների կազմակերպումն ու վարումն իրականացնում են միայն համապատասխան բաժնի աշխատողները:
5. Բաժինների կողմից օգտագործվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների պահպանությունը, հաշվառումն ու բաշխումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրության 9-րդ կետի երկրորդ պարբերության «բ» կետի համաձայն, իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կենտրոնական մարմինը:
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն օրենքով սահմանված կարգով`
ա) իրականացնում է բաժինների մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.
բ) հաստատում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված` օրենքից բխող հրահանգչական ցուցումները.
գ) կարող է ներկայացնել առաջարկություններ բաժնի ղեկավարներին և աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
դ) ուսումնասիրում է բաժինների գործունեությանն ուղղված բողոքները.
ե) կատարում է ստուգումներ բաժիններում գրանցման գործառույթների օրինականության պահպանման վերաբերյալ։
7. Բաժինների աշխատողների թիվը սահմանված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինների հաստիքային ցուցակը հաստատելու մասին» N 232-Ա հրամանի 3-րդ կետով։
8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով բաժինների պահպանման համար նախատեսված միջոցներն այլ նպատակներով չեն կարող օգտագործվել։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |