ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2009 թվականի N 324-Ա
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 29-ի նիստի N 22 արձանագրային որոշումը`
1. Ստեղծել մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել`
1) մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 23 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Տ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Հ. Հակոբյան |
- ՀՀ սփյուռքի նախարար |
Է. Նալբանդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Ս. Սեյրանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ս. Օհանյան |
- ՀՀ պաշտպանության նախարար |
Ա. Աշոտյան |
- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասար-դության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Դ. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Սարգսյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Կարապետյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ |
Նավասարդ |
- Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ) |
Ա. Վարդանյան |
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Մշակույթի հանրահռչակման ծրագրի աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է մշակույթի հանրահռչակման խնդիրների քննարկման, դրան առնչվող հարցերի լուծման, ծրագրով նախատեսված աշխատանքների համակարգման նպատակով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որը հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը:
3. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության կառավարման մարմինների, ինչպես նաև, իրենց համաձայնությամբ, մշակույթի ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, հեղինակություն վայելող` ճանաչված գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:
4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող է գումարվել արտահերթ նիստ:
5. Հանձնաժողովի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է հանձնաժողովի անդամների կեuից ավելին:
6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
7. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող աշխատողները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ` իրենց համաձայնությամբ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
8. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 15 օր առաջ հարց ներկայացնել:
9. Հանձնաժողովի օրակարգում նշվում են`
1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
10. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
11. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
12. Հանձնաժողովի նպատակն է`
1) մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման ռազմավարական պլանավորման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին օժանդակելը.
2) մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը.
3) մշակույթի հանրահռչակման ծրագրի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ մշակելը:
13. Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում է`
1) մշակույթի հանրահռչակման ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի, ազգային ռազմավարական ծրագրերի (Կայուն զարգացման ծրագիր, հակակոռուպցիոն, միջնաժամկետ ծախսերի ծրագրեր և այլն) հիման վրա մշակույթի հանրահռչակման գործունեության տարեկան ծրագրի ձևավորումը և գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
3) մշակույթի հանրահռչակման ծրագրի միջոցառումների տարեկան բյուջետային ծրագրերի պլանավորումը.
4) մշակույթի հանրահռչակման և մշակութային քաղաքականության ծրագրերի, ոլորտում իրականացվող բարեփոխումների ու դրանց գործնական ազդեցության գնահատման և մոնիթորինգի ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
5) մշակույթի ոլորտում և ոլորտից դուրս տեղեկույթի տարածման (հաղորդակցային) ռազմավարության քննարկումը.
6) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` մշակույթի հանրահռչակմանը, ռազմավարությանն ու քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:
14. Հանձնաժողովը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:
16. Հանձնաժողովի նիստը կարող է տեսագրվել կամ ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:
17. Նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
18. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:
19. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
20. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. Հանձնաժողովի նախագահը`
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.
4) ընդունում է որոշումներ քննարկված ծրագրերի իրականացման համար ֆինանսական, նյութական, տեղեկատվական, մարդկային և այլ ռեսուրսների բաշխման մասին.
5) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.
6) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:
22. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`
1) ներկայացնելու հարցեր` հանձնաժողովի օրակարգում ընդգրկելու համար.
2) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնելու բանավոր կամ գրավոր կարծիք.
3) մասնակցելու որոշումների ընդունման համար քվեարկությանը:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
23. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները տրամադրվում են հանձնաժողովի բոլոր անդամներին, իսկ ընդունված որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և համապատասխան նախարարության ինտերնետային կայքում:
24. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը հանձնաժողովի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները հանձնաժողովի անդամներին է տրամադրում սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |