ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2009 թվականի N 111-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԼՈՌԻ-ԲԵՐԴԻ ԽԱՉՔԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի փետրվարի 15-ին C 3053 մաքսային հայտարարագրով Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարան արտահանած Լոռի-Բերդի խաչքարի (XII դար, բազալտ, չափսերը՝ 108x100x20, գույքահամարը՝ ՀՊԹ Ժ-54, ապահովագրական արժեքը՝ 3000000 եվրո) նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2014 թվականի փետրվարի 15-ը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 9 Երևան |