ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2009 թվականի N 100-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէՍ) հակաճգնաժամային հիմնադրամի, բարձր տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման և հետագա գործունեության հետ կապված հարցերը համակարգելու և շահագրգիռ կազմակերպությունների հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) աշխատանքային խմբի կազմով մասնակցել ԵվրԱզԷՍ-ի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունում՝ 2009 թվականի փետրվարի 19-20-ը կազմակերպվող խորհրդակցությանը, բանակցություններ վարել ԵվրԱզԷՍ-ի մասնակից պետությունների ֆինանսների նախարարությունների հետ` ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության հիմնական սկզբունքների շուրջ` ելնելով ԵվրԱզԷՍ-ի 2009 թվականի փետրվարի 4-ի արտահերթ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտահայտած դիրքորոշումից.
2) մինչև 2009 թվականի փետրվարի 25-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին Հայաստանի Հանրապետության մասնակցության չափաբաժնի և ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ.
3) մինչև 2009 թվականի փետրվարի 25-ը անցկացնել քննարկումներ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ և առաջարկություններ ներկայացնել բարձր տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին մասնակցելու հնարավոր ձևաչափի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 16 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. փետրվարի 16-ի N 100-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Մ. Թումասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |