ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2009 թվականի N 108-Ա
ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԲՅՈՒՐՈՅԻ 3-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարական կոնֆերանսի բյուրոյի 3-րդ նիստը 2009 թվականի փետրվարի 24-ին Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` կազմակերպել նիստի անցկացումն ըստ ծրագրի և ապահովել միջոցառման իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի (30 մարդ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 2340000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 17 Երևան |
|