Գլխավոր տեղեկություն
Համար
N 195-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.11/14(680) Հոդ.241
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2009 թվականի N 195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգերը հաստատելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման և որոշման NN 1 և 2 հավելվածների ամբողջ տեքստում, բացառությամբ N 2 հավելվածի 16-րդ կետի, «բնապահպանության» բառը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների» բառերով.

2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման ենթակա ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզը` համապատասխան կոորդինատային ցանցով և ըստ թափոնի տեսակի` հաշվի առնելով միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը:».

3) որոշման N 1 հավելվածում`

ա. 6-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 10-րդ կետի առաջին պարբերությունը վերջում լրացնել «Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն ու ընդերքօգտագործողին, իսկ պայմանագրի պատճենը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը։» նախադասությամբ, իսկ երկրորդ պարբերությունում «սույն կարգի 12-րդ կետի համաձայն» բառերը փոխարինել «սույն կարգի 11.1-ին և 12-րդ կետերի համաձայն» բառերով,

գ. 11-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) նախագծերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացությունը և սույն կարգի 11.1-ին կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը:»,

դ. հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.

«11.1. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված` հատուկ թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում`

1) նախագծերը և նախատեսվող տարածքում ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա (ընդերք, հող, ջրային ռեսուրսներ, կենսառեսուրսներ, մթնոլորտ) հնարավոր ազդեցության գնահատման մասին բնութագիրը (հաշվետվությունը).

2) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման ենթակա տարածքի սանիտարապաշտպանական գոտու նախագիծը և դրա պահպանման միջոցառումների ծրագիրը.

3) շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ծրագիրը.

4) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման ենթակա տարածքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հսկման համար մշտադիտարկումների (մոնիթորինգ) պլանավորված միջոցառումների ծրագիրը:»,

ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը`

1) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման նախագծերը և սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ու 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո 30 oրվա ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով ապահովում է դրանց վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննական եզրակացությունների ստացումը։

Եթե միջգերատեսչական հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերում հայտնաբերում է թերություն, ապա 5 աշխատանքային oրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է դիմողին, որը 10 oրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն.

2) սույն կետով սահմանված փորձաքննական եզրակացությունների և սույն կարգի 11-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացության ու միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունների, ինչպես նաև դիմումին կից պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:»,

զ. 14-րդ կետից («հաշվետվություններ» բառից հետո) հանել «համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 6-ի N 364-Ն հրամանով հաստատված օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի N 5-ՕՀՊՀ ձևի» բառերը.

4) որոշման N 2 հավելվածի`

ա. 8-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) օրենքով սահմանված կարգով ստացված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացությունը և սույն կարգի 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը:»,

բ. 9-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

«11) օրենքով սահմանված կարգով ստացված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացությունը և սույն կարգի 10.1-ին կետի 1-ին ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով և 2-րդ ենթակետի «գ», «դ» և «ե» պարբերություններով սահմանված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը:»,

դ. հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված` հատուկ թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողը, մինչև ընդերքօգտագործման պայմանագիր կնքելը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում`

1) ռադիոակտիվ թափոնների թաղման համար`

ա. նախատեսվող տարածքում ռադիոակտիվ թափոնների թաղման գերեզմանոցի շրջակա միջավայրի վրա (ընդերք, հող, ջրային ռեսուրսներ, կենսառեսուրսներ, մթնոլորտ) հնարավոր ազդեցության գնահատման մասին բնութագիրը (հաշվետվությունը),

բ. ռադիոակտիվ թափոնների թաղման ենթակա տարածքի սանիտարապաշտպանական գոտու նախագիծը և դրա պահպանման միջոցառումների ծրագիրը,

գ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ծրագիրը,

դ. ռադիոակտիվ թափոնների թաղման գերեզմանոցի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հսկման համար մշտադիտարկումների (մոնիթորինգ) պլանավորված միջոցառումների ծրագիրը.

2) վտանգավոր թափոնների թաղման համար`

ա. նախատեսվող տարածքում վտանգավոր թափոնների թաղման գերեզմանոցի` շրջակա միջավայրի վրա (ընդերք, հող, ջրային ռեսուրսներ, կենսառեսուրսներ, մթնոլորտ) հնարավոր ազդեցության գնահատման մասին բնութագիրը (հաշվետվությունը),

բ. վտանգավոր թափոնների անվանման, քիմիական անվանման, բաղադրության, ագրեգատային վիճակի, վտանգավորության դասի և ծածկագրի, վտանգավոր թափոնների վնասազերծման (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական) կամ դրա բացակայության մասին տեղեկատվությունը,

գ. վտանգավոր թափոնների թաղման ենթակա տարածքի սանիտարապաշտպանական գոտու նախագիծը և դրա պահպանման միջոցառումների ծրագիրը,

դ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ծրագիրը,

ե. վտանգավոր թափոնների թաղման գերեզմանոցի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հսկման համար մշտադիտարկումների (մոնիթորինգ) պլանավորված միջոցառումների ծրագիրը:»,

ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը դիմումը և սույն կարգի 8-րդ կետի 7-րդ ու 8-րդ ենթակետերով և 10-րդ կետի 8-րդ ու 9-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո 30 oրվա ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով ապահովում է դրանց վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննական եզրակացությունների ստացումը։

Եթե միջգերատեսչական հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերում հայտնաբերում է թերություն, ապա 5 աշխատանքային oրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է դիմողին, որը 10 oրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը սույն կետով սահմանված փորձաքննական եզրակացությունների և սույն կարգի 8-րդ կետի 10-րդ ենթակետով, 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացության ու միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունների, ինչպես նաև դիմումին կից պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով։»,

զ. 14-րդ կետը վերջում լրացնել «Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն ու ընդերքօգտագործողին, իսկ պայմանագրի պատճենները` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին։» նախադասությամբ,

է. 16-րդ կետը`

ա. «վերահսկողությունն իրականացնում են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով,

բ. «փրկարար ծառայությունը» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն`» բառերով.

5) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 2

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

փետրվարի 26-ի N 195-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 22-ի N 228-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների

նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (միջգերատեսչական

հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների

նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի

տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային

անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության

աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության

տեսչության պետ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների

նախարարության «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ

բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների

նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ

(միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան