ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
«Կենտրոն» թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2009 թվականի թիվ 1/14-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ «ԿԵՆՏՐՈՆ» ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 2/8-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով.
Երևան քաղաքի «Կենտրոն» համայնքի ավագանին որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի Կենտրոնի թաղային համայնքի ավագանու 2002 թվականի նոյեմբերի 22-ի «Համայնքի անապահով բնակիչներին բնակարանների սպասարկման վարձից ազատելու և (կամ) զիջելու նպատակով հանձնաժողով կազմավորելու, այդ արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող բնակիչների խմբերը սահմանելու մասին» թիվ 2/8-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար՝ |
Գ. Բեգլարյան |