ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2009 թվականի N 327-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 16-րդ կետի 4-րդ սյունակում «2009 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2) 17-րդ կետի 4-րդ սյունակում «2009 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 7 Երևան |