«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 484-Ն
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները յուրաքանչյուր ամսվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ տվյալ ամսվա ընթացքում գազալցման տվյալ կայանի (կետի) միջոցով ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին` արտահայտված խորանարդ մետրերով.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի) համար առանձին` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում:
(1-ին կետը փոփ. 26.03.09 N 290-Ն)
2. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունների ներկայացման ձևը` համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 26.03.09 N 290-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներն իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկություններն առաջին անգամ ներկայացնում են 2004 թվականի ապրիլ ամսվա համար։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ձև
_____________________________________
|
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱԶԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
| ||||||||||
2. Տեղեկությունների ներկայացման ժամանակահատվածը |
| ||||||||||
3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
________________________________ | ||||||||||
4. Գտնվելու վայրը |
| ||||||||||
5. Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրը |
|||||||||||
5.1. Ստացված գազի ֆիզիկական ծավալը՝ խոր. մետր |
|||||||||||
6. Իրացված գազի ֆիզիկական ծավալը՝ խոր. մ |
Հաստատագրված վճար վճարողի պաշտոնատար անձը _________________________
|
(անունը, ազգանունը) |
_______________________________
(ստորագրությունը) |
Կ. Տ.
____ ____________ 200 թ.
(Ձևը լրաց. 26.03.09 N 290-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |