Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.29/6(672) Հոդ.121
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2009 թվականի N 48-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.4.3. Կրթություն և գիտություն» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 13-րդ ծրագրային դրույթի 13.2. միջոցառման`

ա. 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» իրավական ակտի մշակման նպատակով հանձնաժողովի ձևավորում և աշխատանքների կազմակերպում, նյութերի հավաքագրում, ուսումնասիրում և ամփոփում»,

բ. 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» իրավական ակտը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը».

2) 13-րդ ծրագրային դրույթի 13.5. միջոցառման`

ա. 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և գիտության ոլորտի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգը կանոնակարգող այլ նորմատիվ ակտերի մշակման նպատակով աշխատանքային խմբի ձևավորում և աշխատանքների կազմակերպում, նյութերի հավաքագրում, ուսումնասիրում և ամփոփում»,

բ. 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը:

Գիտության ոլորտի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգը կանոնակարգող այլ նորմատիվ ակտերի մշակում և սահմանված կարգով դրանք ՀՀ կառավարություն ներկայացնելը»,

գ. 5-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության զարգացման 2 ծրագրի մշակում և հաստատում:».

3) 14-րդ ծրագրային դրույթի 14.2. միջոցառման 4-րդ սյունակն սկզբից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգի հաստատում».

4) 15-րդ ծրագրային դրույթի 15.1. միջոցառման`

ա. 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները, չափանիշները և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն ՀՀ կառավարություն ներկայացնելը»,

բ. 4-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «2» թվով,

գ. 5-րդ սյունակում «10» թիվը փոխարինել «4» թվով, իսկ «5» թիվը` «2» թվով,

դ. 6-րդ սյունակում առաջին «5» թիվը փոխարինել «4» թվով, իսկ երկրորդ «5» թիվը` «2» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 21

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան