Գլխավոր տեղեկություն
Համար
N 290-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.08/18(684) Հոդ.324
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2009 թվականի N 290-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին» N 484-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում և 2-րդ կետում «իրացված» բառը փոխարինել «ստացված և իրացված» բառերով.

2) որոշման 2-րդ կետով սահմանված` ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունների ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին տողով.

 

«

5.1. Ստացված գազի ֆիզիկական ծավալը՝ խոր. մետր

 

 

»:

 

2. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներն ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունները փոփոխված ձևով առաջին անգամ ներկայացնում են 2009 թվականի մարտ ամսվա համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. մարտի 30
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան