040.0233.22.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2001 թվականի N 233
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 92 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի N 150 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով` «Շինարարության պատվիրատու» ՓԲԸ».
բ) որոշման 5-րդ կետում «Դրենաժ» ՓԲԸ» բառերը փոխարինել «Ոռոգելի հողերի մելիորատիվ մոնիտորինգ և վերահսկողություն» ՓԲԸ» բառերով.
նշված կետից հանել «Արփա-Սևան» ՓԲԸ» բառերը.
գ) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Ոռոգման համակարգերի վերականգնում» ԾԻԳ» և «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկները հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությանը»:
2. (կետն ուժը կորցրել է 08.05.01 N 395)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |