Գլխավոր տեղեկություն
Համար
N 1319-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2008 թվականի N 1319-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2008 թվականի չորրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել`

ա. 2739.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի Տավուշի մարզային գործակալության վարչական շենքի հիմնանորոգման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով),

բ. 200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի Տավուշի մարզային գործակալության վարչական շենքի հիմնանորոգման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).

2) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը հատկացնել 920.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալության կողմից Կառավարական N 2 շենքում զբաղեցված տարածքի 1-ին հարկի պատուհանների երկաթյա ցանցաճաղերի և 2-րդ հարկի պահուստային սենյակի համար անհրաժեշտ մետաղապլաստե դռների տեղադրման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 19

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան