Գլխավոր տեղեկություն
Համար
N 1304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.26/69(659) Հոդ.1240
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2008 թվականի N 1304-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-79-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 471-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով.

2) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին» բառերով.

3) 3-րդ կետից հանել «46-րդ հոդվածով և» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան