Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.11/8(674) Հոդ.149
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2009 թվականի N 83-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

2) որոշման 4-րդ կետում`

ա. «արդյունաբերության և առևտրի» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

բ. «էներգետիկայի» բառից հետո լրացնել «և բնական պաշարների» բառերով.

3) որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի`

ա. 3-րդ կետի «գ» ենթակետը «(այսուհետ` բնապահպանական մարմիններ)» բառերից հետո լրացնել «կամ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը» բառերով,

բ. 4-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը,

գ. 8-րդ կետի առաջին նախադասությունում «բնապահպանական մարմինները» բառերը փոխարինել «բնապահպանական կամ լիազոր մարմինները» բառերով, հանել «և էկոնոմիկայի» բառերը և առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օգտակար հանածոների արդյունահանման համար բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող մարմինները սույն կետով սահմանված կարգով ներկայացվող ստուգմանը վերաբերող նյութերում ներառում են նաև ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով):»,

դ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Օրենքով սահմանված կարգով օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական և ուղեկից բաղադրիչների ելքի) չափագրման նպատակով հարկային մարմնի ներկայացրած հարցման հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման համար բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող մարմինները հարցումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին (սույն կարգի 8-րդ կետին համապատասխան տրամադրված չլինելու դեպքում) տրամադրում են վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները` համապատասխան կոորդինատային նիշերով, և ստուգումների ընթացքում ստացված գծապատկերները (եթե այդպիսիք գծագրվել են այդ ժամանակահատվածում): Չափագրումների արդյունքով արձանագրված ելակետային տվյալները` համապատասխան կոորդինատային նիշերով, հարկային մարմինները չափագրման ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող մարմիններին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:»,

ե. 10-րդ կետում «բնապահպանական և հարկային» բառերը փոխարինել «բնապահպանական, լիազոր և հարկային» բառերով,

զ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող` օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական և ուղեկից բաղադրիչների ելքի) և իրացման, ինչպես նաև իրացման փաստացի գների չափագրումներին անհրաժեշտության դեպքում իրենց համաձայնությամբ կարող են ներգրավվել բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչ կամ անկախ փորձագետ:»,

է. 19-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 2
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան