ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1219-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների շրջանառության կարգը և պահման ժամկետները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN |
Հրազենի անվանումը |
Պահեստամա-սերի անվանումները |
Սարքավո-րումների անվանումները |
Օժանդակ միջոցների անվանումները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Մակարովի ատրճանակ |
բռնակ ձգան փակաղակի մարտական հետադարձ նշանոց զարկան արտանետիչ ապահովիչ |
փամփշտատուփ մաքրիչ |
կաշվե պատյան կաշվե փոկ |
2. |
Ստեչկինի ավտոմատ գնդացիր (ՍԱԳ) և այլ մոդելի ատրճանակ-գնդացիր |
բռնակ ձգան փակաղակի կանգ մարտական զսպանակ հետադարձ զսպանակ նշանոց զարկան արտանետիչ ապահովիչ |
փամփշտատուփ մաքրիչ |
կաշվե պատյան փայտե պատյան |
3. |
Կալաշնիկովի ավտոմատ |
բռնակի միացնող պտուտակ ապահովիչ փողի պահպանակի օղակ փողի պահպանակ զարկան արտանետիչ խզակոթ փողակալ ատրճանակի փակաղակ փողատուփի կափարիչ |
կաշվե փոկ պիտույքների պահատուփ խոզանակ յուղաման շամփուր պահեստատուփ |
ուսագոտի պահեստատուփի պայուսակ |
4. |
Դրագունովի դիպուկահար հրացան (ԴԴՀ) և այլ մոդելի դիպուկահար հրացան |
բռնակի միաց-նող պտուտակ ապահովիչ փողի պահպանակի օղակ փողի պահպանակ զարկան արտանետիչ խզակոթ փողակալ բռնակ փակաղակ փողատուփի կափարիչ |
կաշվե փոկ պիտույքների պահատուփ խոզանակ յուղաման նշանառման սարք շամփուր պահեստատուփ |
պահեստատուփի պայուսակ |
5. |
7.62 մմ տրամաչափի` Կալաշնիկովի ձեռքի գնդացիր (ԿՁԳ) |
խզակոթ (միայն ԿՁԳ-ի համար) փողակալ բռնակ բռնակի միացնող պտուտակ զարկան արտանետիչ |
պիտույքների պահատուփ շամփուր փամփշտատուփ՝ 40 փամփուշտի համար փամփշտատուփ՝ կլոր՝ 75 փամփուշտի համար երկգլխանի յուղաման |
ամրագոտի փամփշտատուփի (40 փամփուշտի համար) պայուսակ փամփշտատուփի (75 փամփուշտի համար) պայուսակ գնդացրի պատյան (միայն ԿՁԳ-ի համար) |
6. |
Ձեռքի հակա-տանկային նռնականետ-7 |
զարկան մարտական զսպանակ ապահովիչ ֆիքսատորի զսպանակ |
աչքի դիտախողովակ հարվածաձգանային մեխանիզմ նշանոցի ստուգման սարք բանալի նռնականետի մաքրիչ |
ամրագոտի` պատյանով ուսագոտի նռնակի պայուսակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.06.2020, N 993-Ն | 21.06.2020, N 1219-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|