ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2008 թվականի N 664-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 369-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհուրդ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող` Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրի կառավարման խորհուրդ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. օգոստոսի 27 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2008 թ. օգոստոսի 27-ի N 664-Ն որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2007 թ. հունիսի 2-ի N 369-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
|
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարԴ. Սարգսյան