ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
2. Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
3. ա) Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
4. ա) «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
5. Պաշտպանության մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի |
6. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի |
7. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
8. ա) «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
9. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի |
10. ա) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով |
11. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով |
12. ա) Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
13. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի |
14. «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով |
15. Փախստականների և ապաստանի մասին |
Կառավարություն |
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով |
16. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
17. ա) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
18. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
19. ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
20. «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով |
|
|
|
21. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն չստացած հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. Մեղվաբուծության մասին(քվեարկություն) |
ԱԺ պատգամավոր |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով |
3. «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
6. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
7. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
8. ա) Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
9. ա) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
10. ա) «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր |
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով |
11. ա) Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների շրջանառության մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
12. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
13. «Պետական կենսաթոշակային համակարգում անհատական հաշվառման մասին |
Կառավարություն |
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով |
14. ա) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
15. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
16. ա) Ներքին աուդիտի մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
|
|
|
17. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
18. ա) Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
ժզ) «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
|
|
|
|
|
19. ա) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
20. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
21. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
22. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
23. ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով |
24. Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի |
25. Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի |
26. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
27. Թատրոնի և թատերական գործունեության մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
28. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
29. Պետական սուրհանդակային կապի մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի |
30. ա) Հանրակրթության մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
31. Պետական սուրհանդակային ծառայության մասին |
ԱԺ պատգամավոր |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի |
32. «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
33. ա) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
34. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
35. «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
|
|
36. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
37. ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
38. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
39. Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին
|
ԱԺ պատգամավորներ |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
40. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
41. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
42. «ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
43. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
44. ա) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
45. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր |
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով |
46. ա) «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով |
47. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
48. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2006 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը |
Հանրային հեռուստառադիոընկե-րության խորհուրդ |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
49. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2007 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը |
Հանրային հեռուստառադիո- ընկերության խորհուրդ |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
50. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին Մարդու իրավունքների պաշտպանի 2007 թ. տարեկան զեկույցը |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան |
|
51. ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2006 թ. տարեկան հաշվետվությունը |
ԱԺ վերահսկիչ պալատ |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
52. ՀՀ դատախազության 2007 թ. գործունեության մասին հաղորդումը |
ՀՀ դատախազություն |
--- |
53. ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2007 թ. գործունեության տարեկան հաշվետվություն |
ՀՀ վերահսկիչ պալատ |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
54. Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2007 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
55. ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (գնաճի հաշվետվություն, 2008 թ. առաջին եռամսյակ) |
ՀՀ կենտրոնական բանկ |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
56. ՀՀ արդարադատության խորհրդի անդամ իրավաբան-գիտնականի ընտրություն |
--- |
--- |
57. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն |
--- |
--- |
58. Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն |
--- |
--- |
59. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ընտրություն |
--- |
--- |
60. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում |
ՀՀ Նախագահ |
--- |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Տ. Թորոսյան |
8 սեպտեմբերի 2008 թվականի, քաղ. Երևան Ն-090-4 |