ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
25 դեկտեմբերի 2012 թ. |
N 561-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 24/2089 գրությունը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում կազմակերպել ավտոկայանատեղեր` համաձայն հավելվածի, հետևյալ պայմաններով.
1) երթևեկելի մասերում` միայն այն փողոցներում, որտեղ երթևեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ երկու և ավելի գոտիներով, իսկ այն փողոցներում, որտեղ երթևեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ մեկական գոտիով (օրինակ` Գյուլբենկյան փողոց), ավտոկայանատեղին կազմակերպել երթևեկելի մասից դուրս` տեղային լայնացում ունեցող հատվածներում (գրպանիկներում),
2) միակողմ երթևեկություն ունեցող փողոցներում` միայն երկու և ավելի գոտիների առկայության դեպքում, և այդ հատվածներում` ավտոկայանատեղի հանդիպակաց կողմում, անկախ երթևեկության գոտիների քանակից, արգելելով ավտոտրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը,
3) հրապարակներում ավտոկայանատեղեր կազմակերպելիս դրանց սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով առանձնացնել երթևեկելի մասից և կանոնակարգել դեպի կայանատեղ մուտքի ու ելքի հատվածները:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշման հավելվածում նշված փողոցներում կամ հրապարակներում ավտոկայանատեղեր կազմակերպելու հստակ տեղերը, սահմանները և ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանման ձևը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
3. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղեր կարող են կազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, շինարարական և այլ նորմերի պահանջներին համապատասխան, բացառությամբ` օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով չթույլատրվող գոտիների կամ հատվածների, հաշվի առնելով տվյալ տարածքի առանձնահատկությունները և ավտոկայանատեղ կազմակերպելու նպատակահարմարությունը, ընդ որում`
1) փողոցի երթևեկելի գոտում` միայն երթևեկելի մասի եզրի երկարությամբ ավտոտրանսպորտային միջոցների հաջորդական տեղաբաշխմամբ` պայմանով, որ չարգելափակվեն բակային մուտքերը.
2) փողոցի երթևեկելի մասի տեղային լայնացում ունեցող հատվածում` ավտոտրանսպորտային միջոցների` միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման պահանջներին համապատասխան:
4. Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվում է Երևանի քաղաքապետի կամ Երևանի համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք գանձում են տուրք` Երևանի քաղաքապետի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
5. Ավտոկայանատեղի կազմակերպիչը տուրքը գանձում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ (որոշումներով) սահմանված դրույքաչափերի սահմաններում և վճարման ձևին համապատասխան:
6. Ավտոկայանատեղերը պետք է ունենան հետևյալ կահավորումը`
1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթևեկելի մասում, տուրքի գանձման, տարածքի վերահսկման և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1281-Ն որոշմամբ սահմանված համապատասխան ձևի գետնանշում.
3) ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան` «Կայանման տեղ» և «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանման տեղերում», իսկ վճարովի ավտոկայանատեղերի համար՝ նաև «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշաններ.
5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված տուրքի չափերը, ծառայողական ավտոկայանատեղի համար` նաև «Ծառայողական» ցուցանակ:
7. Ավտոկայանատեղի կահավորման և գետնանշման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան` ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից, իր միջոցների հաշվին:
8. Ավտոկայանատեղի ծառայությունից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվությունը, ավտոկայանատեղից օգտվելու պայմանների վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:
9. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պահանջով` նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի կայանման մասին տրամադրվում է տեղեկանք՝ հաստատված ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից: Տեղեկանքում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները՝
1) ավտոկայանատեղի կազմակերպչի անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
2) ավտոկայանատեղի գտնվելու վայրը.
3) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը.
4) ավտոտրանսպորտային միջոցի կայանման ընդունման ամսաթիվը, կայանման սկիզբը, ավարտը, տևողությունը.
5) վճարված տեղական տուրքի գումարի չափը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
|
Հավելված Երևան քաղաքի ավագանու2012 թվականի դեկտեմբերի 25-ի |
|
Ց Ա Ն Կ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոկայանատեղերի | |
|
ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Հալաբյան փողոց |
|
2 |
Հասրաթյան փողոց /Գրիգոր/ |
|
3 |
Շիրազի փողոց |
|
4 |
Սիլիկյան նոր խճուղի |
|
5 |
Սեբաստիայի փողոց |
|
6 |
Լենինգրադյան փողոց |
|
7 |
Բեկնազարյան փողոց |
|
8 |
Բաշինջաղյան փողոց |
|
9 |
Մազմանյան փողոց |
|
10 |
Շինարարների փողոց |
|
11 |
Մարգարյան փողոց |
|
ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Բաբաջանյան փողոց |
|
2 |
Աճառյան փողոց |
|
3 |
Խուդյակովի փողոց |
|
4 |
Բագրևանդի փողոց |
|
ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Բաղրամյան պողոտա |
|
2 |
Կասյան փողոց |
|
3 |
Քոչարի փողոց |
|
4 |
Վաղարշյան փողոց |
|
5 |
Կոմիտասի պողոտա |
|
6 |
Կիևյան փողոց |
|
7 |
Ազատության պողոտա |
|
8 |
Թբիլիսյան խճուղի |
|
9 |
Օրբելի եղբայրների փողոց |
|
10 |
Ավետիսյան փողոց |
|
11 |
Հակոբյան փողոց |
|
12 |
Խաչատրյան փողոց |
|
13 |
Գյուլբենկյան փողոց/Կյուլպենկյան/ |
|
14 |
Փափազյան փողոց |
|
15 |
Մամիկոնյանց փողոց |
|
16 |
Տիգրանյան փողոց |
|
17 |
Բաբայան փողոց |
|
18 |
Գրիբոյեդովի փողոց |
|
19 |
Շիրվանզադեի փողոց |
|
20 |
Ադոնցի փողոց |
|
21 |
Նաիրի Զարյան փողոց |
|
ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Միկոյան փողոց /Անաստաս Միկոյան փողոց -Երևան -Եղվարդ խճուղին՝ սկսած Դավթաշենի կամրջից մինչև Դավթաշեն համայնքի վարչական տարածքի վերջը/ |
|
2 |
Սասնա Ծռերի փողոց |
|
3 |
Պետրոսյան փողոց |
|
4 |
Փիրումյան փողոց |
|
5 |
Աղաբաբյան փողոց |
|
ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Տիգրան Մեծի պողոտա |
|
2 |
Արցախի պողոտա |
|
3 |
Այվազովսկու փողոց |
|
4 |
Էրեբունու փողոց |
|
5 |
Դավիթ Բեկի փողոց |
|
6 |
Ռոստովյան փողոց |
|
7 |
Գարեգին Նժդեհի փողոց |
|
8 |
Խորենացու փողոց |
|
9 |
Բելինսկու փողոց |
|
10 |
Ազատամարտիկների պողոտա |
|
11 |
Արին-Բերդի փողոց |
|
12 |
Նուբարաշենի խճուղի |
|
13 |
Սասունցի Դավթի փողոց |
|
14 |
Խաղաղ Դոնի փողոց |
|
15 |
Տիտոգրադյան փողոց |
|
16 |
Աթոյան փողոց |
|
17 |
Նոր Արեշի 3-րդ փողոց |
|
18 |
Մուրացանի փողոց |
|
19 |
Կայարանամերձ հրապարակ |
|
ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Բաղրամյան պողոտա |
|
2 |
Մաշտոցի պողոտա |
|
3 |
Կորյունի փողոց |
|
4 |
Սարյան փողոց |
|
5 |
Ամիրյան փողոց |
|
6 |
Տիգրան Մեծի պողոտա |
|
7 |
Խանջյան փողոց |
|
8 |
Աբովյան փողոց |
|
9 |
Նալբանդյան փողոց |
|
10 |
Մոսկովյան փողոց |
|
11 |
Հերացու փողոց |
|
12 |
Խորենացու փողոց |
|
13 |
Պռոշյան փողոց |
|
14 |
Ագաթանգեղոսի փողոց |
|
15 |
Արշակունյաց պողոտա |
|
16 |
Իսակովի պողոտա |
|
17 |
Չարենցի փողոց |
|
18 |
Նար-Դոսի փողոց |
|
19 |
Սայաթ-Նովայի պողոտա |
|
20 |
Պարոնյան փողոց |
|
21 |
Գրիգոր Լուսավորչի փողոց |
|
22 |
Վարդանանց փողոց |
|
23 |
Իսրայելյան փողոց |
|
24 |
Ձորափի փողոց |
|
25 |
Արամի փողոց |
|
26 |
Բուզանդի փողոց |
|
27 |
Պուշկինի փողոց |
|
28 |
Զորյան փողոց |
|
29 |
Կողբացու փողոց |
|
30 |
Տպագրիչների փողոց |
|
31 |
Անտառային փողոց |
|
32 |
Քաջազնունու փողոց |
|
33 |
Տերյան փողոց |
|
34 |
Հանրապետության փողոց |
|
35 |
Մկրտչյան փողոց /Մհեր Մկրտչյան/ Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/ |
|
36 |
Մելիք-Ադամյան փողոց |
|
37 |
Զաքյան փողոց |
|
38 |
Լեոյի փողոց |
|
39 |
Քոչարի փողոց |
|
40 |
Մանուկյան փողոց |
|
41 |
Դեմիրճյան փողոց |
|
42 |
Արգիշտիի փողոց |
|
43 |
Բեյրութի փողոց |
|
44 |
Իտալիայի փողոց |
|
45 |
Սարգսյան փողոց /Վազգեն Սարգսյան փողոց/ |
|
46 |
Թումանյան փողոց |
|
47 |
Իսահակյան փողոց |
|
48 |
Հանրապետության հրապարակ |
|
49 |
Հյուսիսային պողոտա |
|
50 |
Շահումյանի հրապարակ |
|
51 |
Սախարովի հրապարակ |
|
52 |
Քրիստափորի փողոց |
|
53 |
Ալեք Մանուկյան փողոց |
|
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Սեբաստիայի փողոց |
|
2 |
Ծովակալ Իսակովի պողոտա |
|
3 |
Բաբաջանյան փողոց |
|
4 |
Րաֆֆու փողոց |
|
5 |
Շերամի փողոց |
|
6 |
Տիչինայի փողոց |
|
7 |
Օհանովի փողոց |
|
8 |
Զորավար Անդրանիկի փողոց |
|
9 |
Լենինգրադյան փողոց /երթևեկելի մասը Աջափնյակում է/ |
|
10 |
Մալաթիայի փողոց |
|
ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Գայի պողոտա |
|
2 |
Մյասնիկյան պողոտա |
|
3 |
Թևոսյան փողոց |
|
4 |
Բագրևանդի փողոց |
|
5 |
Մուրադյան փողոց |
|
6 |
Քոչինյան փողոց /Անտոն/ |
|
7 |
Միկոյան փողոց /Արտեմ/ |
|
8 |
Գյուրջյան փողոց |
|
9 |
Գալշոյան փողոց |
|
10 |
Սաֆարյան փողոց |
|
11 |
Կարախանյան փողոց |
|
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Արմենակյան փողոց |
|
2 |
Հովսեփյան փողոց |
|
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Նուբարաշենի խճուղի |
|
ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Շիրակի փողոց |
|
2 |
Արտաշիսյան պողոտա |
|
3 |
Արշակունյաց պողոտա |
|
4 |
Գարեգին Նժդեհի փողոց |
|
5 |
Բագրատունյաց փողոց |
|
6 |
Թամանցիների փողոց |
|
7 |
Մանանդյան փողոց |
|
8 |
Մանթաշյան փողոց |
|
9 |
Մայիսի 9-ի փողոց |
|
10 |
Չեխովի փողոց |
|
11 |
Նորագավիթի 1-ին փողոց |
|
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |
|
1 |
Դավիթ Անհաղթի փողոց |
|
2 |
Ռուբինյանց փողոց |
|
3 |
Սևակի փողոց |
|
4 |
Զաքարիա Քանաքեռցու /Սարկավագի/ փողոց |
|
5 |
Հասրաթյան փողոց |
|
6 |
Ուլնեցու փողոց |
|
7 |
Հր.Ներսիսյան փողոց |
|
8 |
Դրոյի փողոց |