ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 ապրիլի 2003 թ. N 087/03
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» ՓԲԸ-ի արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության ԲԱ 0002 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 36 հոդվածի 1 մասի 7) կետով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով, Հանձնաժողովը որոշեց`
1. Ուժը կորցրած ճանաչել «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» ՓԲԸ-ի արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության լիցենզիան (ԲԱ 0002, տրված 09.10.2001 թ.) Ընկերության դիմումի համաձայն:
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն և «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» ՓԲԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ` |
Է. Մուրադյան |